Լրահոս
Քաղաքական
11:37
22.12.22
98

Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում, որ Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի: Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին:

«Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»,- ասաց Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար:

«Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը  պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը: