Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
03.08.22
117

Փելոսին բացատրել է, թե ինչու է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել Թայվան

Img default alt hy

Փելոսին պարզաբանել է, որ  ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ ազդարարելու, որ Վաշինգտոնը չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Պարզաբանումը տվել  է Նենսի Փելոսին՝ Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման ժամանակ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է TTV-ն։

«Այսօր մեր պատվիրակությունը, որով ես շատ հպարտ եմ, եկավ Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր պարտավորություններից և հպարտ ենք մեր բարեկամությամբ, որը ժամանակի փորձությունն է անցել», – ասել է Փելոսին։

Նենսի Փելոսին օգոստոսի 3-ի չորեքշաբթի առավոտյան սկսել է հանդիպումը Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ: Մինչ զրույցի մեկնարկը Թայվանի նախագահը Փելոսիին պարգևատրել է կառավարության շքանշանով։

Ռուսաստանը Փելոսիի այցը համարել է ԱՄՆ-ի բացահայտ սադրանք Չինաստանին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկանգնի խիստ հակաքայլերի առաջ: