Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:19
12.12.22
204

Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանն այլևս սահմաններ չունի. ֆրանսիացի սենատորը դիմել է միջազգային հանրությանը

Img default alt hy

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիմել է միջազգային հանրությանը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Միջազգային հանրությանը խնդրում եմ խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների շրջափակումը. Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանն այլևս սահմաններ չունի»,-մասնավորապես ասել է նա: