Լրահոս
Միջազգային
23:35
12.12.22
145

Պատռված դրոշ և գիշերային բախումներ. իրավիճակը սրվել է Սերբիայի ու Կոսովոյի միջև

Սերբ նախկին ոստիկանի ձերբակալությունից հետո նորից սրվել է իրավիճակը Կոսովոյի ու Սերբիայի միջև: Կոսովոյի հյուսիսում սերբ ցուցարարները փողոցներ են փակել:

Կոսովոյի վարչապետը պահանջել է ճանապարհներից հեռացնել բարիկադները: Չճշտված տեղեկություններ կան բախումների մասին: