Լրահոս
Հայաստան
13:20
18.08.21
59

«Պատասխան եք տալու շատ խստորեն». Պաշտպանության նախարար

Պաշտպանության նախարարը մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարել է առավել ուշադիր լինել քաղաքացիների նկատմամբ, պատերազմի մասնակիցներին, վիրավորներին, զորացրվողներին, թոշակի գնացող զինծառայողներին ավելորդ քաշքշուկների մեջ չգցել՝ նրանց սոցիալական հարցերն արագ լուծել: 

Հակառակ դեպքում, Արշակ Կարապետյանը զգուշացրել է, աշխատանքում թերացողները պատասխան են տալու: Մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ է պաշտպանության նախարարը հայտնել, որ քաղաքացիներից լուրջ դժգոհություններ է ստանում`  նախարարությանն առնչվող իրավական ու սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման հետ կապված: