Լրահոս
Քաղաքական
17:22
11.08.21
72

«Պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից-մյուսը փախչելը՝ շատ ավելի վատ է». Գեղամ Մանուկյան

Պարոն Սիմոնյան, կուզեի մի բան ճշտել, որ հետո անհարկի միջամտություն չլինի, օրինակ՝ մի պաշտոնի համար քավորին դավաճանելը համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան, հոմանիշը ո՞րն է: Ազգային ժողովում մինչև բուն ելույթին անցնելը հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Գեղամ Մանուկյանը:

«Սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրություն է և եթե նորմալ իրավիճակում լիներ, կարելի էր բազմաթիվ ելույթներով խոսել այն ոլորտի մասին, որի ղեկավարման հավակնորդն է պարոն Պապոյանը, որովհետև, ի վերջո, պետական բյուջեն մեր ժողովրդի տան փողն է, բայց նաև շատ հաճախ, երբ մտաբերում ես, որ այդ պետական բյուջեն դարձել է ոչ թե տան փող, այլ գրպանի փող, ոնց ուզում են պետական բյուջեի հոդվածները փոխում են ամեն կառավարության նիստին: Չկա կառավարության նիստ, երբ պետական բյուջեի այս կամ այն տողով հոդվածը չի փոփոխվում»: