Լրահոս
Հասարակական
22:50
07.12.22
508

«Պաշտպան հայրենյաց». 5 մլն դրամ՝ պայմանագրային զինծառայողին

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է զինծառայության «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Խորհրդարանական ընդդիմությունը հիշեցրել է նախագիծը օրենսդիր բերած պաշտպանության նախարարին, որ «Պաշտպան հայրենյացը» նախկինների ժամանակվա «Ես եմ» համակարգի շարունակությունն է, իսկ գործող իշխանությունն ամբողջությամբ քանդել է «Ես եմը»:

Այնուամենայնիվ, ընդդիմադիրները կողմ են քվեարկել, որովհետև պայմանագրային ծառայողների շարքերը համալրելուն կողմ են, 2010-ից է սկսվել այդ քննարկումը: