Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
01.06.23
85

Փաշինյանը լռում է, Ալիևը հետո կխոսի, Միշելը լավատես է. եվրոպական համայնքի երկրորդ հավաքը

Մոլդովայում մեկ ժամից պետք է սկսվի Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի բանակցությունը՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: 

Հանդիպումից առաջ Շառլ Միշելը հայտարարել է, որ այսօր կհաստատվի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը։

Փաշինյանն ու Ալիևը այսօր նաև մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Հավաքին 4 տասնյակից ավելի երկրների ղեկավարներ են մասնակցում, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահը: