Լրահոս
Քաղաքական
11:19
07.10.25
300

Պարեկները փորձում են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան․ «Հրապարակ»

Img default alt hy

Քիչ առաջ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվում։

Այս անգամ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել, գրել է «Հրապարակը»։

Պարեկային ծառայության աշխատակիցները նշել են, թե մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին՝ պահանջելով այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։