Լրահոս
Հասարակական
11:23
14.12.22
96

Փակ ավտոճանապարհներ կան. ԱԻՆ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։