Լրահոս
Քաղաքական
15:42
03.08.22
141

Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին. Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ուժ և իմաստություն է մաղթել սահմանին կանգնած տղերքին։

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են, անցյալի հաղթանակները չեն ուրանում, և այսպես շարունակ:

Առանց Նիկոլ և նիկոլիզմի Հայաստան՝ սա է միակ բանաձևը, որը մեզ կբերի իրական խաղաղություն և անվտանգություն:

Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին»,- գրել է Վանեցյանը։