Լրահոս
Հասարակական
00:01
08.12.22
178

Ուրախ եմ, որ կարողացել եմ Հայաստանում աշխատատեղեր ստեղծել․ Տաթևիկ Ռևազյան

Img default alt hy

Ազգային ավիափոխադրողի հիմնադրումը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելիս իմ առաջ դրված նպատակներից ու իմ մասնագիտական երազանքներից էր, հայտարարել է կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Մեծ հաջողություն է, որ դա կարողացանք անել և ստեղծեցինք Fly Arna-ն: Ներդրողը՝ Air Arabia-ն աշխարհի ամենաանվտանգ low cost ավիաընկերությունն է, որն այժմ իր լավագույն փորձն է փոխանցում մեր հայաստանյան մասնագետներին: Կարևորում եմ, որ ԵՄ-ն Fly Arna-ին և Հայաստանում գրանցված այլ ընկերությունների հնարավորություն տա ապացուցելու, որ համապատասխանում են անվտանգության եվրոպական չափանիշներին և թույլ տա դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնել նսմանավանդ երբ Եվրամիությունը ունի ավիաընկերությունների համար բացառությունների անելու փորձը։

Այս ներդրումով, ուրախ եմ, որ կարողացել եմ նաև Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, որի շնորհիվ մեր շատ տաղանդավոր օդաչուներ վերադարձել են Հայաստան մշտական բնակության և ունեն բարձր վարձատրվող աշխատանք։

Հ․Գ. Այսօր Միջազգային քաղավիացիայի օրն է: Անվտանգ թռիչքներ ու փափուկ վայրէջքներ բոլորիդ:

Շնորհավոր մեր մասնագիտական տոնը»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Ռևազյանը պաշտոնից ազատվել է այս տարի հունիսին։ Նշանակվել՝ 2018-ի հուլիսին։