Լրահոս
Միջազգային
14:12
11.03.22
147

Ուկրաինայում կենսաբանական զենք չի արտադրվում․ Զելենսկին հերքում է

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուսական կողմի հրապարակած տվյալներին, որ ուկրիանական բիոլաբորատորիաներում հնարավոր է կենսաբանական զենք է արտադրվել:  

Նրա խոսքով, իր երկրի տարածքում չի կարող կենսաբանական զենք արտադրվել:  

«Ես ադեկվատ երկրի ադեկվատ նախագահ եմ, երկու երեխաների հայր: Ոչ մի քիմիական կամ այլ տեսակի զենք չի կարող ստեղծվել իմ երկրում: Ամբողջ աշխարհը դա գիտի, Դուք էլ դա գիտեք: Ուզում եք հիմա էլ Ուկրաինայի ապաքիմիականացո՞ւմ անել: Ինչո՞վ՝ ամիակով, ֆոսֆորով»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։