Լրահոս
Միջազգային
11:56
11.03.22
401

Ուկրաինայում 2 ռազմական օդանավակայան են շարքից հանել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Լուցկի և Իվանո Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են եկել։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 11-ի առավոտյան բարձր ճշգրտության հեռահար զինատեսակները հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին։ Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են եկել»,- ասել է նա։

Կոնաշենկովը նշել է, որ հատուկ գործողության ընթացքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ։