Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
06.03.25
87

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նոր Հայաստան վերադարձած Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը։

«Ժողովուրդ»

ՀՀ ՔԿ տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհերի թիվը՝  3 941, 191 անհետ կորած, 82 չհուղարկավորված մասունք:

«Հրապարակ»

ՌԴ-ում Նիկոլի արցունքներին այլևս չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ՝ պահանջելով չեղարկել եվրաքվեի նախագիծը:

«Փաստ»

Եվրամիությանն անդամակցելու գործընթացի նախագծի հարցում իշխանությունը հետ է քաշվում:

«Ժողովուրդ»

Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, եւ կողմերը, որտեղ կանգնած են, կմնան այդ տեղում ու այն կդառնա նոր սահմանային գոտի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: