Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
07.03.25
126

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը սպառնացել է, որ Գյումրիում պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:

«Հրապարակ»

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։

«Հրապարակ»

Այս տարի մարտիության պարգեւավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու:

«Ժողովուրդ»

Գրկած կդիմավորի՞ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: