Լրահոս
Քաղաքական
19:45
31.08.21
50

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս պահի գերիների հետ կապ չունի՞. Լավրով-Միրզոյան հանդիպումը

Ռուսաստանի արտաքրին գործերի նախարարն այսօր կտրուկ է արձագանքել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների մասին հարցին:

Լավրովի խոսքով՝ Բաքվի բանտերում այս պահին պահվող հայ գերիների ճակատագիրը չի հստակեցվում նոյեմբերի 9-փաստաթղթով, որովհետև նրանք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո:

Մյուս կողմից՝ Մոսկվան Բաքվին կոչ է արել առանց որևէ նախապայմանի ազատ արձակել գերիներին: Լավրովը կարծում է՝ դա լավ քայլ կլինի՝ վստահության մթնոլորտի ամրապնդման համար: