Լրահոս
Քաղաքական
14:35
07.09.21
69

Նոր եռամսյա հավաքներ՝ սեպտեմբերի 15-ից

Սեպտեմբերի 15-ից կսկսվեն նոր եռամսյա հավաքներ:

Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ վարժանքներից խուսափողները կենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության:

Մինչև դեկտեմբերի 15-ը նախատեսվող վարժանքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքայինները, ենթասպայական և սպայական կազմերը:

Ըստ անհրաժեշտության, պահեստազորը նաև մարտական հերթապահություն կանի: