Լրահոս
Աշխարհ
19:23
08.09.21
83

«Նստի՛ր, հինգ». դպրոցականները տրանսպորտի համար վճարում են գերազանց գնահատականներով

Կրասնոդարի դպրոցականները սեպտեմբերի ընթացքում ավտոբուսից օգտվելիս կարող են «վճարել» պարզապես գերազանց գնահատականով: «Շատ ուրախ եմ, այսօր հինգի շնորհիվ կխնայեմ 35 ռուբլի ու կգնեմ իմ սիրած խնձորով կարկանդակը»,-ասում է չորրորդ դասարանցի Արտեմ Պետրովը, որը ռուսերենի դասին 5 է ստացել:

Գերազանցիկներին անվճար դպրոցից տուն տանող ավտոբուսի վարորդները նկատել են, թե որքան են ոգևորվել երեխաները: «Նստի՛ր, հինգ» ակցիային այս տարի միացել է ավելի քան 100 երթուղային ավտոբուս: