Լրահոս
Հասարակական
19:26
06.03.25
176

Նոր մանրամասներ՝ ողբերգական վթարի վայրից. ծայրահեղ ծանր վիճակում են երկու աղջիկները

 

Արարատի մարզի Մասիս գյուղում ծանր է բացվել օրը ողբերգական երեկոյից հետո: «Վազ» մակնիշի ավտոմեքենայի ու մարդատար գնացքի բախումից մահացած ամուսինների 14-ամյա ու 15-ամյա աղջիկները պայքարում են կյանքի համար: Երկուսն էլ գանգուղեղային վնասվածք ունեն, միացված են արհեստական շնչառության սարքին: Գյուղում նրանց նկարագրում են որպես խեղճ ապրող ընտանիք, հայրը պատրաստվում էր երկու օր հետո Ռուսաստան՝ աշխատելու գնալ: