Լրահոս
Հասարակական
09:30
13.03.25
219

Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս բերեցին մարմինը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։