Լրահոս
Քաղաքական
22:14
10.08.21
66

«Նիկոլ», «կապիտուլյանտ», «ստել». ՔՊ-ի արգելված բառերի ցանկն ավելանում է

Խորհրդարանում ընդդիմադիրներն այսօր ցավոտ հարցեր են տվել իշխանական թիմին; Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քաղաքական մեծամասնությանը մեղադրել է ժողովրդից բանակցային մանրամասներ թաքցնելու համար: Հայտարարել է, որ չի հավատում, թե ժողովրդի թիկունքում նոր փաստաթուղթ չի ստորագրվի, որովհետև նման բան մեկ անգամ արդեն եղել է: 

Ընդդիմադիրները նկատել են, որ խորհրդարանի ՔՊ-ական խոսնակը նոր ոճ է որդեգրել: Խմբագրում-սրբագրում է օրենսդիրների բառամթերքը, սահմանում տաբու-բառերի ցանկ: Արդեն երեք բառ կա ցուցակում մի գոյական, մի ածական և մի բայ: