Լրահոս
Քաղաքական
23:36
26.09.25
138

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միանալու որոշումը վերահաստատում է «Հայաստան»-ը

Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով «Պատիվ ունեմ» խմբակցության կազմակերպած լսումների հենց սկզբում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռ երեք ամիս առաջ են միացել գործընթացին՝ ներկայացնելով խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրությունները: Բայց, ըստ Սաղաթելյանի, իմպիչմենթ նախաձեռնող «Պատիվ ունեմ»-ը ողջամիջ ժամկետում պետք է ապահովի նաև ՔՊ-ական պատգամավորների ստորագրությունները՝ անվստահության գործընթաց սկսելու համար: Խորհրդարանական ընդդիմությունը միասին չունի անհրաժեշտ 36 ստորագրությունները: