Լրահոս
Հասարակական
00:04
27.09.25
129

Եղբորիցս մեզ հասավ մի փակ դագաղ. նա վիրավոր էր, 33-օր պայքարից հետո զոհվեց. Արաքս Հարությունյան

Img default alt hy

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արաքս Հարությունյանը գրում է.

«5 տարի առաջ էս օրը Եղբորս ու հազարավոր տղաների վերջի խաղաղ գիշերն էր: ժամեր հետո սկսելու էր անմարդկային պատերազմը: Օրեր շարունակ ստելու էին մեզ արդեն բաքու էինք հասել: Չեմ ցանկանում շատ խոսել իրականում շատ բաներ կա ասելու ԲԱՅՑ… 33-օր վիրավոր կիսամարդ պայքարից հետո եղբայրս զոհվեց:

Մեզ եղբորիցս հասավ մի փակ դագաղ և այն ինչ տեղադրել եմ լուսանկարում: 5 տարի կռվի մեջ ենք, պայքարը չի ավարտվել, պատերազմում ենք ամեն օր՝ ներսից մինչև դրսի թշնամու հետ…»: