Լրահոս
Հասարակական
10:30
27.09.25
184

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում սեպտեմբերի 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

​​​​Մարզերում սեպտեմբերի  30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։