Լրահոս
Քաղաքական
11:52
27.09.25
297

Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով․ պատգամավոր

Img default alt hy

Կարծում եմ՝ իշխանություններին հայտնի է թե՛ զոհերի, թե՛ վիրավորների թիվը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով։ Այսինքն, եթե անունները տալիս ես, հասկանում ես զոհվել է էս ինչ տղան, էս ինչ աղջիկը, էս ինչ երիտասարդը, ընտանիքի հայրը։ Երբ անունները չեն տալիս, զոհը դառնում է աբստրակտ։ Թիվը այդքան չի ցավացնում, ինչքան անունը և այս իշխանություններն ամեն ինչ անում են՝ մոռացության տալու համար այն ցավը ու վիշտը, որը մենք ունենք», — նշեց նա։