Լրահոս
Քաղաքական
18:00
29.09.25
81

Համակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ․ Բաբկեն Պիպոյան

Img default alt hy

«Իրազեկ և և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կարելի է անվերջ կատակներ անել ու հեռախոսները դպրոցականներից հավաքելու հերթական «գլուխգործոց» որոշումը կատակների ֆոնի ներքո արագ մոռանալ, բայց կարելի է նաև ցավով արձանագրել, որ սա իրապես բնորոշում է մեր կառավարման համակարգի ճգնաժամը: 

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գլուխը մի բան է ուզում, սիրտը՝ մի, ու առանց իզմերի էլ շարժվում են ըստ պահի հաճույքի: Նույն վստահ տոնով խոսում են գրքերում առկա QR-ներից ու նույնքան վստահ՝ սարքերը հավաքելու, առանց որոնց այդ նույն QR-ները դառնում են ոչինչ:

Այս ամենն էլ ուղեկցվում է կատակների ներքո: Համակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ: Ապամոնտաժումը քանդումը չէ՝ նորովի կառուցումն է»: