Լրահոս
Իրավական
16:34
29.09.25
340

Ե՞րբ կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռը

Img default alt hy

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Գործով դատախազը հայտարարեց, որ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման։

Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։

Դատախազը միջնորդեց 2տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։

Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։

Լրացուցիչ դատալսումներով դատարանն այսօր կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:

Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):