Լրահոս
Միջազգային
22:00
29.09.25
140

Ռումինիայում Օդեսայի հետ սահմանի մոտ հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ

Img default alt hy

Ռումինիայի արևելքում գտնվող Տուլչա գավառում՝ Օդեսայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարության, հետախուզության ծառայության և սահմանապահ ոստիկանության փորձագետները կուսումնասիրեն անօդաչու թռչող սարքի բեկորների հայտնաբերման վայրը: Հայտնաբերված բեկորներն առգրավվել են փորձաքննության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: