Լրահոս
Քաղաքական
19:30
29.09.25
173

Միակ բանը, որ Երևանում «աննախադեպ է»՝ ապիկար կառավարումն է․ Քրիստինա Վարդանյան

Img default alt hy

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռ ինչքա՞ն ենք այս ամենը լսելու, ինչքան սպասենք, որ դուք աշխատել սովորեք երևանցու կյանքի որակի և առողջության հաշվին։

* Երևանում աննախադեպ անձրևներ են։
* Երևանի ջրահեռացման համակարգը չի գործում։
* Երևանի ծառերը սպառել են կենսունակությունը, Տ-ձև են և դեֆորմացված։
* Ծառերի բուժումն անիմաստ է, պետք է զանգվածաբար հատվեն։
* Երևանում 2022-ից հետո ծառերի տնկիների աննախադեպ 98% կպչողականություն է։
* Երևանում փոշու մակարդակի գերազանցում չկա, դա լեգենդ է։
* Երևանում օդը աղտոտված է միայն ձմռանը։
* Երևանում խցանումները պակասել են՝ պարզվեց է մշտադիտարկմամբ։
* Երևանում շինաշխատանքները իրականացվում են չափորոշիչներով։
* Երևանում աննախադեպ փոսալցման աշխատանքներ են արվել։
* Թափառող կենդանիները խնդիր չեն։
* Տրանսպորտը թանկացնելուց հետո նոր շարժակազմ կգնենք։
* Կարմիր գծերի թանկացումից հետո ավտոմեքենաների վարորդները անցան հասարակական տրանսպորտի…

Միակ բանը, որ Երևանում «աննախադեպ է»՝ ապիկար կառավարումն է, ինչը տեսանելի է անզեն աչքով։ Սա ձեր ձեռագիրն է, շատ ոլորտներում, ցավոք, բոլորիս համար ճակատագրական»: