Լրահոս
Իրավական
21:15
29.09.25
168

Միքայել Աջապահյանի 2,5 տարի ազատազրկումը դատական համակարգի հերթական խայտառակությունն է և խարանը․ իրավապաշտպան

Img default alt hy

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը գրում է․

«Միքայել արք. Աջապահյանի 2,5 տարի ազատազրկումը դատական համակարգի հերթական խայտառակությունն է և խարանը։ Փաստացի, մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։

Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգն ազատազրկում օգտագործում է ըստ հրահանգի»։