Լրահոս
2025-10-14
-
ՔաղաքականՀայ-ադրբեջանական առաջնային չլուծված հարցը. Միրզոյանը «երրորդ երկիր» է փնտրում հայ գերիների հարցովՉնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե գերիների հարցը չի ներառվել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթերում, որովհետև ինքը հույս ունի խաղաղության համաձայնագրի կնքումից էլ շուտ այդ խնդիրը լուծել, նրա քաղաքական ընդդիմախոսները վստահեցնում են, որ դա պարզ մանիպուլյացիա է:Ավելին21:0014.10.25 -
ՔաղաքականՅուրաքանչյուր գերու ամեն վայրկյանի տանջանքն ուղղված էր, որ պետք էկած ժամանակում ՔՊ-ի վարկանիշը մի 2 տոկոսով էլ բարձրացնեն․ ԻշխանյանԻնչևէ, ռազմաքաղաքական պատանդները ազատ չեն արձակվելու, որովհետև այդ դեպքում սրանց ոչ թե վարկանիշը կընկնի, այլ իրենք:Ավելին20:4514.10.25 -
ՔաղաքականՄենք ուրացող չենք․ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի․ Արեգա ՀովսեփյանԴատարանը քննում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները: «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իրենց ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ «Ժողովուրդ, մեզ հարցնում են, թե որն է ձեր ձևը, մեր ձևը օրենքի լեզվով խոսելն է, մեր ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ Իսկ երբ մենք իրենց հետ օրենքի լեզվով ենք խոսում, իրենք սարսափում են, ասում են՝ այդ ի՞նչ նկատի ունենք։ Ասում են՝ այդ ինչպե՞ս եք մինչև վերջ գնալու, ասում ենք՝ արդարության համար պայքարը մինչև վերջ ենք տանելու։ Մի կասկածեք, մինչև վերջ մենք արդարության համար պայքարելու ենք»,- նշել է նա։ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի։ «Մենք ուրացող չենք, մենք չենք մոռանում։ Ժողովուրդ, մենք խոսում ենք միայն օրենքի մասին, խոսում ենք ձեզ հետ օրենքի դաշտ բերելու մասին,»,- ասել է Հովսեփյանը։Ավելին20:3914.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եւս մեկ զոհ. 6 օրում 6-րդ մարդն է սպանվել ԿոտայքումՀայլուր 20։30 Եւս մեկ զոհ. 6 օրում 6-րդ մարդն է սպանվել ԿոտայքումԱվելին20:3014.10.25 -
ՔաղաքականՈւղղակի խայտառակություն է. Փաշինյան-Փաշազադե հակաեկեղեցական գրոհին արձագանքում են Մայր ԱթոռումՀայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին նոր թափ կտա՞ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի՝ ռևանշիզմի մեղադրանքը հայ հոգևորականությանը: Ալաշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է գանգատվել, թե իբր Փաշինյանն ու Ալիևը փորձում են խաղաղություն կառուցել, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու հայկական սփյուռքը ռևանշիզմ են քարոզում:Ավելին20:2014.10.25 -
ԻրավականՔեթի գյուղի 37-ամյա բնակիչը տանիքում ապօրինի զենք էր պահումՀոկտեմբերի 13-ին մարզային վարչություն հրավիրված երիտասարդը հայտնել է, որ իր տան տանիքում պահում է որսորդական ողորկափող հրացան, որը պատկանել է հանգուցյալ պապին, և «Տիր» տիպի հրացան:Ավելին20:1514.10.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ում նշել են, որ Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևելԳազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական գործողությունների ընթացքում ավերված քաղաքների շենքերի փլատակները և հեռացնել ավելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։Ավելին20:0014.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներՆրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։Ավելին19:4514.10.25 -
ՔաղաքականԻշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ ԿարապետյանՀիշեցնենք` Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։Ավելին19:4114.10.25 -
ՔաղաքականԱմո՛թ քաղաքական վերնախավին. Ռոբերտ Ամստերդամը խոստանում է՝ շուտով աշխարհը կճանաչի իրական ՓաշինյանինԱյսօրվա դատական նիստին մասնակցում է նաև հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա վստահ է, որ Կարապետյանի ազատազրկումը «ցույց է տալիս գործող իշխանության վախերը»: Ամստերդամը քաղբանտարկյալ է անվանում Սամվել Կարապետյանին ու խոստանում դիմել Եվրամիություն, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային այլ կառույցներ՝ Փաշինյանի ժողովրդավարությունը դիմակազերծելու համար:Ավելին19:3514.10.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ՄԹ նորանշանակ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:Ավելին19:3014.10.25 -
ՄիջազգայինԽաղաղություն Գազայում՝ առանց ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ստորագրությունների. Թրամփը երաշխիքներ չի տալիսՇարմ Էլ Շեյխում՝ աշխարհի տասնյակ երկների ղեկավարների ներկայությամբ, բայց առանց Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, ստորագրվել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համաձայնագիր, որ ժամանակավոր զինադադար են անվանում փորձագետները:Ավելին19:1514.10.25 -
ՄիջազգայինՈւժեղ արևադարձային փոթորիկները զգալի վնասներ են հասցրել Մեքսիկայում և ԱՄՆ-ումՄեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 64 մարդ, ևս 65-ը անհետ կորած են համարվում։ Մեքսիկական ծոցի ափամերձ շրջաններում և Մեքսիկայի կենտրոնական նահանգներում առաջացել են սողանքներ:Ավելին19:0014.10.25 -
ԻրավականՀերթական շինծու գործը ցույց է տալիս, որ ուզում են Կարապետյանի կալանքը երկարացնել․ Ալեքսան ԱլեքսանյանՀերթական շինծու գործը ցույց է տալիս, որ ուզում են Կարապետյանի կալանքը երկարացնել․ Ալեքսան Ալեքսանյան Եթե Սամվել Կարապետյանին այսօր ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք, և այնտեղից արդեն մեր խոսքը կուղղենք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ «Անկախ ամեն ինչից, հույս ունենք, որ իրավական համակարգը կսթափվի և կգործի օրենքի տառին համապատասխան։ Հերթական շինծու գործը, որը փորձում են բերել դաշտ, ցույց է տալիս, որ ուզում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնել»,- նշել է Ալեքսանյանը։Ավելին18:4814.10.25 -
ՔաղաքականԹափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի. կառավարությունն այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա․ պատգամավորԱյն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։Ավելին18:4514.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի՞. մարդաշատ է դատարանի բակըՀայլուր 18։30 Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի՞. մարդաշատ է դատարանի բակըԱվելին18:3014.10.25 -
ՔաղաքականԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Փաշինյանի հետՎարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։Ավելին18:2514.10.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել ԳազայումՏեղեկությունների համաձայն՝ խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել յոթ տղամարդկանց, որոնց մեղադրել են իսրայելական ուժերի հետ համագործակցելու համար։ Նրանց քարշ են տվել Գազա քաղաքում մարդկանց ամբոխի մեջ, ստիպել ծնկի գալ, ապա կրակել հետևից։Ավելին18:1914.10.25 -
ԻրավականԲանկային քարտը գողացած կինը հայտնաբերվել էՀոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։Ավելին18:1514.10.25 -
ՀասարակականԴատարանը քննում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցըՍամվել Կարապետյանի կինն ու դուստրը ևս դատարանի բակում են։Ավելին18:0414.10.25