Լրահոս

2025-10-14
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԷՑ-ի աշխատակիցներին հրահանգել են չներկայանալ Սամվել Կարապետյանի դատական նիստին. «Փաստ»
    Այսօր կայանալիք բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով, գրում է «Փաստ»-ը։
    17:26
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կոչ է անում արաբական երկրներին միանալ Աբրահամյան համաձայնագրերին
    «Հուսով եմ, որ բոլորը կմիանան Աբրահամյան համաձայնագրերին…. Այժմ շատերը, նույնիսկ այսօր, խոսում են այն մասին, որ հարկավոր է, որ բոլորը միանան իրար։ Շատ շատերն են ինձ հետ խոսել այս մասին», - Թրամփի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
    17:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մերձավանը նոր վարչական ղեկավար ունի
    «Նա Մերձավանի համայնքապետ՝ վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ախվերդյանը։
    17:06
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոտայքի մարզում բացահայտվել է սպանության նախապատրաստություն. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի և Բալահովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը, վրեժխնդրության նպատակով, համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա բալահովիտցուն: Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ և մարտական նռնակ: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ. իր մոտ պահելով ապօրինի զենք-զինամթերք՝ նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն և հետևելով տեղաշարժին՝ կատարել է լուսանկարահանումներ, սակայն բալահովիտցին հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել: Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, 33-ամյա բալահովիտցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը: Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք-զինամթերքը հայտնաբերվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:00
    14.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դավեր և նենգ սցենարներ՝ ընտրություններից առաջ. ինչի՞ց է վախենում իշխանությունը
    Խորհրդարանական հերթական ընտրություններից 8 ամիս առաջ երկիրն ապրում է նախընտրական տրամաբանությամբ: Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը Կառավարություն-օրենսդիր վերջին հարցուպատասխանից հետո ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիքների դարակից ձեռքն է առել ոչ միայն մուրճը, այլև ռեպրեսիաների բոլոր միջոցները, փորձելու է գործի դնել մոլդովական օրինակը:
    16:50
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Ford»-ն ու էլեկտրամոբիլը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
    Բախման հետևանքով էլ ավտոմեքենան բախվել է մայթին տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
    16:45
    14.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Զուսպ տոն՝ դաժան սպանդից հետո. գերիները վերադառնում են Իսրայել և Պաղեստին
    Հրադադարի առաջին փուլով Իսրայել են վերադարձել ողջ մնացած 20 պատանդները: Կարմիր Խաչը Թել Ավիվ նաև 4 մարմին է հասցրել: Դատապարտված ու բանտարկված մոտ 2000 պաղեստինցիներ են ազատ արձակվել Իսրայելի բանտերից:
    16:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Կոտայքում չորս մարդու uպանության մեջ մեղադրվողի մասին. ո՞վ է նա․ MediaHub
    Նշենք, որ սպանության մեջ կասկածվողը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, որն իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Հավելենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ տվյալ անձն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, սակայն նրան հոգեբուժարանում չեն պահում, քանի որ «տեղ չկա»։ 
    16:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային խորհրդակցություններ են անցկացնում Թրամփի սպառնալիքների ֆոնին
    «Չինաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով: Երեկ կայացել են բանակցություններ աշխատանքային մակարդակով», - ասվում է մեկնաբանության մեջ, որը տարածվել է այն լուրերի ֆոնին, թե Պեկինն, իբր, մերժել է ԱՄՆ իշխանությունների առաջարկությունը՝ անցկացնել հեռախոսազրույց  հազվագյուտ մետաղների նկատմամբ Չինաստանի արտահանման վերահսկողության խստացման առիթով: 
    16:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արամուսում uպանnւթյուն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան: Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։ Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում: Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակությունը): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    15:54
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային
    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Շեշտվել է տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, նորարարական լուծումների խթանման և համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ գիտության, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
    15:48
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ և օդի աղտոտման դեպքեր. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության տարածքում սեպտեմբեր ամսին իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում, արձանագրել են ապօրինի փայտանյութի տեղափոխման և օդի աղտոտման դեպքեր։ Մասնավորապես՝ Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղով քաղաքացիներ Ա.Ա.-ն և Դ.Օ.-ն «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով փորձել են առանց համապատախան փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 15խմ կողահատ տախտակ։ Նույն ավտոճանապարհի ք. Չարենցավան, ք. Հրազդան, գ. Սոլակի հատվածներում քաղաքացիներ Ս.Մ.-ի, Ն.Օ.-ի, Կ.Ա.-ի վարած «Գազել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր՝ 18,6խմ վառելափայտ, որոնց համար չեն ներկայացվել օրինականությունը հավաստող փաստաթղթեր։ Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։ Բոլոր դեպքերով հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում բեռնատարի 9 վարորդ աղտոտել է օդը՝ տեղափոխելով սորուն նյութեր առանց անթափանց ծածկոցի։ Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու համար վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։ Վերահսկողական ստուգայցերը շարունակվում են՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը։
    15:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Սերիական մարդասպա՞ն. ևս 2 հոգու է սպանել Արամուսի հրացանավորը
    Հայլուր 15։30 Սերիական մարդասպա՞ն. ևս 2 հոգու է սպանել Արամուսի հրացանավորը
    15:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ներում է շնորհել 70 կալանավորների
    Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոկտեմբերի 14-ին նշվող Սվետիցխովլոբա եկեղեցական տոնի առթիվ ներում է շնորհել 70 կալանավորների և ազատազրկման հետ չկապված պատիժ կրող անձանց: Այս մասին երեքշաբթի հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն: «Նախագահի ներումը վերաբերել է ազատազրկման հետ չկապված պատիժ կրող 42 անձի, ազատազրկման ձևով պատիժ կրող 24 անձի, և 4 անձի դատվածությունը հանվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սվետիցխովլոբան համարվում է կրոնական գլխավոր տոներից մեկը։ Սվետիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին`Քրիստոսի բոլոր առաքյալներին:
    15:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամն իր պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձը պատշաճ ձևով ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո ավագանու նախկին անդամի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, և որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանու նախկին անդամը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:03
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հրազդան» մարզադաշտում տղամարդը բարձրացել է լուսավորման համակարգի վրա և uպառնում է նետվել
    Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել: Ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մոտ 3 ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները՝ բանակացություններ են վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի: Մինչ այժմ նա հրաժարվում է իջնել: Այս պահին դեռ շարունակվում են նրա հետ բանակցություններ վարել: Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են այդ տղամարդու ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է:
    14:55
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը մշակում են «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի զարգացման ծրագիր
    Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով որոշել են մինչև հաջորդ տարվա սկիզբ ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար: 
    14:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում ստեղծվել է մի իրողություն, որտեղ թվում է` կազմակերպվածության նշույլ կարելի է գտնել միայն հանցագործ աշխարհում. Վիտալի Մանգասարյան
    Նշեմ նաև, որ վերջին տարիներին ոստիկանության համակարգի թվաքանակը զգալիորեն աճել է, սակայն դրան զուգահեռ հանցագործությունների թիվը ոչ թե նվազել, այլ կտրուկ աճել է։
    14:37
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը․ փաստաբան
    Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին այսօր ասուլիսին ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: «Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը»,- ասել է նա: Փաստաբանը նշել է, որ մինչև հունիսի 17-ը Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է։ «ՀՀ կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար»,- ասել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
    14:26
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Այս մասին հայտնՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանաում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
    14:15
    14.10.25
    Ավելին