Լրահոս
2025-10-14
-
ՄիջազգայինՎենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում«Որպես ռեսուրսների ռազմավարական վերաբաշխման մաս որոշում է կայացվել Նորվեգիայի Թագավորությունում և Ավստրալիայում դեսպանատները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ, որը Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլը հրապարակել է իր Telegram ալիքում։Ավելին14:0014.10.25 -
ՀասարակականԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիներիՄասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա․ Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև, Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։Ավելին13:5214.10.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀոկտեմբերի 14-ին, ժամը 10։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտիրոս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին13:4514.10.25 -
ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո: «Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:4014.10.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը:Ավելին13:3014.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանը հույս ունի, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվենՀաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցն է: Մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այս պահին ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք լավ նորություն կունենանք: Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ևս կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- նշել է նա:Ավելին13:2714.10.25 -
ԻրավականՄերձավանի սպանության նախապատրաստության գործով ձերբակալվածն ազատ է արձակվել․ ArmlurՀիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանվեց և սպանության գործով կա 2 կալանավորված անձ։ Դեպքից հետո Մերձավանում իրավիճակը շարունակում է լարված մնալ և իրավապահները տեղեկություններ ունեին, որ նոր սպանություն է նախապատրաստվում, ինչից հետո մի շարք բնակարաններում խուզարկություն սկսվեցև մեկ անձ ձերբակալվեց։ Վերջինիս ազատ են արձակել։Ավելին13:2414.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն, Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը պարտավորվել են պահպանել Գազայի շուրջ համաձայնությունները«Մենք ողջունում ենք Գազայի հատվածում համապարփակ և կայուն խաղաղության շուրջ համաձայնությունների ձեռքբերման առաջընթացը, ինչպես նաև Իսրայելի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները տարածաշրջանի իր հարևանների հետ։ Մենք պարտավորվում ենք համատեղ աշխատել այդ ժառանգության իրականացման և պահպանման համար՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա ապագա սերունդները կարող են միասին բարգավաճել խաղաղության պայմաններում», - նշվում է փաստաթղթում։Ավելին13:1514.10.25 -
ԻրավականԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ՝ զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան«Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:Ավելին13:0714.10.25 -
ՀասարակականԱնդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի: Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։Ավելին13:0014.10.25 -
ԻրավականՎերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան«… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »Ավելին12:4514.10.25 -
ՀասարակականԱրամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգուԱրամուսում ամուսիններին սպանած տղամարդը հրազենի գործադրմամբ սպանել է ևս 2 հոգու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են: Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին նրան:Ավելին12:3814.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունըՀայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունըԱվելին12:3014.10.25 -
ՀասարակականԲնակիչներն ահազանգում են․ գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Էրեբունի վարչական շրջանում«Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:Ավելին12:1514.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.10.2025Մամուլի տեսություն 14.10.2025Ավելին12:0514.10.25 -
ՔաղաքականՆվաստացումը միշտ բերում է նոր պատերազմի և արյան․ մնացածը ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են․ Արման ԱբովյանՀայերի ցեղասպանությունն Արցախում, հինգ հազար սպանված և տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնօրրան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի մասնատումը TRIPP -ի (զանգեզուրի միջանցք) վիժվածքածին նախագծի ներքո, Հայաստանի շուրջ կուտակվող ռազմական վտանգների գեներացնում և այլն: Այս ամենը Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» է։Ավելին12:0014.10.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցելՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին11:4814.10.25 -
ՄիջազգայինԳազայի անվտանգության ապահովման և կառավարման շուրջ դժվար քննարկումներ են սկսվել․ Կատարի ԱԳՆ«Մենք հավատում ենք ծրագրին և մենք նրա (Թրամփի) հետ շատ սերտորեն համագործակցել ենք այս ծրագրի և դրա իրականացման համար, բայց կարևոր է ասել, որ առջևում դժվարին մարտահրավերներ կան։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ ապահովելու, որ այն իրականացվի», - ասել է նա։Ավելին11:4514.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է․ «Հայաքվե»«Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։Ավելին11:3514.10.25 -
ՀասարակականԳյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։Ավելին11:3014.10.25