Լրահոս
2025-10-21
-
ԻրավականՄԻԵԴ-ը Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց է կիրառել․ «Հետք»Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, առանց որևէ լիազորագրի 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում և Երևանում գտնվող փաստաբաններին:Ավելին23:0521.10.25 -
ՔաղաքականՄեր բանակի գլխին անմեղսունակ գիտափորձեր են սարքում․ Գարեգին ԽումարյանՀայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամկետային զինծառայությունը 1,5 տարի դարձնելու (իմա՝ զորակոչային անձնակազմը 25%-ով կրճատելու) վերաբերյալ որոշումն առաջանցիկ տեմպերով անցկացնելու վերաբերյալ այսօրվա հայտարարության կապակցությամբ ցնծացող զորակոչիկներին ու նրանց ծնողներին կասեմ հետևյալը։ Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու։ Պոստերից ամիսներով չեք իջնելու։ Նարյադ օրը մեջով եք մտնելու, որովհետև փոխող չի լինելու ձեզ։ Իսկ երբ կռիվը սկսվի, մռմռալու եք, որ ամեն չորրորդը, որ պիտի հետներդ լիներ, ուղղակի չկա։ Էս թեման, ամեն անգամ երբ աշխուժանում ա, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետն եմ հիշում։ «Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի»։ Էս որոշման իմաստն իսկապես չեմ հասկանում։ Ու շատ կուզեի, որ զինվորականները՝ գնդերի, գումարտակների, վաշտերի հրամանատարները, վերջապես սկսեին բարձրաձայն արտահայտվել մեր բանակի գլխին սարքվող անմեղսունակ էս գիտափորձերի կապակցությամբ»։Ավելին23:0021.10.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ իր ջանքերով շուտով կավարտվի արդեն իններորդ պատերազմը«Մենք հասել ենք ութ պատերազմի ավարտին։ Կհավատաք, թե՝ ոչ, մոտենում իններորդի ավարտը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե որ պատերազմի ավարտի մասին է խոսքը։Ավելին22:4521.10.25 -
ԻրավականՇիրակի մարզում ձերբակալությունները շարունակվում են․ Aysor.amՆրանց թիվն այնքան շատ է, որ Շիրակի մարզի ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների մի մասին ստիպված տեղափոխում են Արտաշատ։Ավելին22:3421.10.25 -
ՍպորտՌազմիկ Քուրդյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՍերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Ռազմիկ Քուրդյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: Քուրդյանը զիջեց 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:Ավելին22:2321.10.25 -
ԻրավականՀարձակվում են, հեռախոս են գողանում.Չախոյանն ասում է՝ «ծեծվել եմ», քաղաքապետարանը, թե՝ «զրպարտում ես»Ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգում է «հերթական կոռուպցիոն գործարքի» բացահայտումից հետո իրեն ծեծի ենթարկելու մասին: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա ծեծի էր ենթարկվել Նոր Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետն ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին: Նույն՝ խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին է նաև Չախոյանը: Հիմա նա պնդում է, թե բացահայտել է համայնքային հողի յուրացման դեպք, որից հետո էլի բռնության է ենթարկվել:Ավելին22:1721.10.25 -
ՄիջազգայինՎարշավան չի կարող երաշխավորել Պուտինի անվտանգ թռիչքը Բուդապեշտ. Լեհաստանի ԱԳ նախարար«Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի կարգադրի կառավարությանը կալանել նման ինքնաթիռը», - Սիկորսկու խոսքն են մեջբերել լեհական լրատվամիջոցները։Ավելին22:0721.10.25 -
ՔաղաքականԵրեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Ավինյանի մտերիմիներին․ Արթուր Չախոյան«6 օր առաջ տեսանյութ էի հրապարակել, որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։Ավելին22:0021.10.25 -
ԺամանցՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»–ում կներկայացնի ԱլբերտըՀայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին ավելի քան 80 հայտ է ներկայացվել:Ավելին21:5621.10.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ: Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:Ավելին21:5321.10.25 -
ԻրավականԳյումրիում խայտառակ պարտվան, չեն մարսե. խուզարկել են կալանավորված քաղաքապետի աշխատասենյակըՎարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում: Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք պահանջելու համար: Քաղաքապետը այդ մեղադրանքը չի ընդունում:Ավելին21:4521.10.25 -
ՔաղաքականԱղմկոտ բացահայտում. ՔՊ փակ խմբում «Հետքի» լրագրողը պարզել է, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել հանրահավաքներին մարդ բերելու համարԽումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։Ավելին21:3821.10.25 -
ՔաղաքականՆիկոլը, կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով էդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել. Սևակ Հակոբյան«Մայր Աթոռն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարգալույց հռչակեց Արամ քահանա Ասատրյանին։ Այդ երիտասարդը որոշել է չենթարկվԱվելին21:3021.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։Ավելին21:2521.10.25 -
ՀասարակականԼարված օր՝ Բագրատաշենի անցակետում. բողոքի աննախադեպ ակցիան նախարարի նոր խոստումից հետո ընդհատվեցՄոտ կես ժամ առաջ են բեռնատարների վարորդները բացել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Կես օրից ավելի մոտ երեք կիլոմետրանոց երկկողմանի խցանում էին առաջացրել այնտեղ Հայաստանի գործադիրից հիասթափված մարդիկ:Ավելին21:1521.10.25 -
ՀասարակականԿարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի. Տեր Եսայի. News.amՆա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։Ավելին21:1021.10.25 -
ՔաղաքականԹեժ կրքեր՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության շուրջ. ինչո՞ւ է ՔՊ-ն գրոհում «Ադրբեջանի ոճով»ՔՊ-ականները Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի անմեղության կանխավարկածն են ոտքի տակ տվել այսօր՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: «Կաշառակեր սրիկա» են անվանել Վարդան Ղուկասյանին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հորդորել են իշխանականներին քաղաքական գործչի սոլիդարության սահմաններում մնալ՝ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ:Ավելին21:0021.10.25 -
ՀասարակականՎանաձորում բшխվել են «Mercedes» և «Ford Transit» մեքենաները․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում՝ թիվ 17 դպրոցի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ՝ 5-ամյա Արեն Թ․-ն, 9-ամյա Ավետ Թ․-ն և 12-ամյա Նարե Թ․-ն, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։Ավելին20:4521.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանն աշխատանքային այցով մեկնում է ՖրանսիաՀոկտեմբերի 22-24-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։Ավելին20:3621.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցինՀայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցինԱվելին20:3021.10.25