Լրահոս
2025-10-22
-
ԻրավականՆաթան Սրբազանին հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննությանՔիչ առաջ տեղեկացանք, որ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է հարցաքննության: Այս մասին տեղեկությունը հաստատեցին քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ որևէ մեկի դեմ դեռևս քրեական հետապնդում հարուցված չէ: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Նաթան սրբազանի և Աղան Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, այդ ձայնագրության մեջ Աղան Երնջակյանը պնդում է, թե Վեհափառ հայրապետը իրեն ստիպել է մասնակցել ընդդիմադիր հավաքների:Ավելին13:2922.10.25 -
ՀասարակականՔՊ-ն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։Ավելին13:1622.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.10.2025Մամուլի տեսություն 22.10.2025Ավելին13:0422.10.25 -
ՔաղաքականԵթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա այդ հայտարարությունը, ես պատրաստ եմ փոխել իմ անունը.Գեղամ ՄանուկյանԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կտրուկ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան պատմությունը կեղծելու մեջ։Ավելին13:0122.10.25 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. հայտարարությունՀայաստանի ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ որոշվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով։Ավելին12:4522.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանական բեռնատարների համար բաց է Հայաստանի տարածքը. Փաշինյանը երթուղի է գծելՀայլուր 12։30 Ադրբեջանական բեռնատարների համար բաց է Հայաստանի տարածքը. Փաշինյանը երթուղի է գծելԱվելին12:3022.10.25 -
ԻրավականԵրևանի հյուրանոցներից մեկում, որտեղ օտարերկրացիներ են բնակվում, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ. ավազակությունը բացահայտվել է (Տեսանյութ)Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը:Ավելին12:1922.10.25 -
ՏնտեսականՊետք է հասկանալ, թե Ղազախստանը ի՞նչ գնով է ցորեն վաճառել Հայաստանին. Արմեն ՄանվելյանԷներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը թերահավատ է, որ Ղազախստանից կարող է մեծ քանակությամբ ցորեն ներկրվել Հայաստան: Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ՝ խոսքը տնտեսական գործընթացների՞, թե՞ հերթական փիառ ակցիայի մասին է.Ավելին12:0622.10.25 -
ՀասարակականԿյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-ԿառվարենցըԱվելին11:5722.10.25 -
ՔաղաքականԱրդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ ՍասունյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում է պետական պաշտոնյաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։Ավելին11:5322.10.25 -
ՀասարակականՎաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավըՎաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։Ավելին11:4522.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին11:3022.10.25 -
ՔաղաքականՊատրաստ ենք այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ․ ՓաշինյանԻլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Փաշինյանը։Ավելին11:1422.10.25 -
ՀասարակականՎստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները. Արա Զոհրաբյան«Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա»,- նշում է փաստաբան, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Նա գրում է. «Մի քանի պնդումներ կներկայացնեմ, որոնք հուսով եմ օգտակար կլինեն իշխանության թեզերը մասամբ կամ ամբողջությամբ ճիշտ համարող հայրենակիցների համար: ՊՆԴՈՒՄ 1․ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՋԻՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ Հակաեկեղեցական (այդ թվում՝ ազգային ինքնության, ընտանիքի դեմ ուղղված) շարժումը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է 2018 թվականից սկսած: Այն ժամանակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները դեռևս լավ հարաբերությունների մեջ էին իշխանության ներկայացուցիչների հետ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձը, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը, Հայ Եկեղեցու պատմության առարկայի դուրս բերումը կրթական ծրագրից, Ն․Փաշինյանի ինքնանույնացումը Պապ թագավորի հետ, Եկեղեցու նկատմամբ հարկային արտոնությունների վերացման փորձը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Վեհափառ Հայրապետի նկատմամբ բացահայտ վիրավորական արտահայտությունները սկսվել են վաղուց: ՊՆԴՈՒՄ 2․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՌՆՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ․ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ իր նվիրապետության սահմաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17֊րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`.․. չի միջամտում եկեղեցու …` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Այս նորմերից հետևում է, որ պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել: ՊՆԴՈՒՄ 3․ ՔԱՀԱՆԱՅԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՃԱՐԿՎԵԼ Պնդում 2-ում ներկայացված պատճառաբանությամբ պետության կողմից դատական վերահսկողությունը ներքին հարցերին ուղղակիորեն կխախտի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքը: Պատկերացնենք մի պահ, որ որևէ քահանայի հեռացրել են դավանաբանական սխալ թույլ տալու պատճառով: Արդյոք այս դեպքում քահանան կարող է դատարանի միջոցով ապացուցել, որ իր դավանաբանական դիրքորոշումն ավելի ճիշտ է, քան Առաքելահիմն Եկեղեցու դիրքորոշումը: Այս մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի որոշումներ: Գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում նույնպես ՄԻԵԴ֊ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Նմանապես, ՄԻԵԴ֊ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի: ՊՆԴՈՒՄ 4․ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԸ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, որտեղ գործում են մարդիկ, չեն կարող սխալներ չլինել: Այդ սխալները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեպքում, պետք է վերացվեն ներքին ընթացակարգերով՝ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ, որպեսզի հավատացյալների համար ավելի մեծ գայթակղության պատճառ չդառնան: (Հիշենք Նոյի պատմությունը Ծննդոց 9:20-25 ֊ 20 Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»:): Մի շատ կարևոր հարց է ծագում․ ով է ցանկանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որոնց մեծ մասը աչքի են ընկել իրենց աթեիստական, հակաեկեղեցական կեցվածքով: Պարզ չէ, որ Նիկոլ Փաշինյանը այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել: Եվ ինչ մեթոդներով է Նիկոլ Փաշինյանը փորձում «լուծել» այդ խնդիրները: Եկեղեցականներին վարկաբեկելով ու ահաբեկելով: Վստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները: Ամբողջ Արագածոտնի մարզի հոգևոր կյանքը մի ամբողջ օր պարալիզացվել էր: 54 քննիչներից կազմված խումբ էր ստեղծվել, բազմաթիվ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ են ներգրավել ընդդեմ եկեղեցականների իրականացվող այդ ամոթալի օպերացիային, փոխանակ այդ ուժերն ուղղեն իրական հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը: Իրեն քրիստոնյա հավատացյալ մարդ համարելով նույն Փաշինյանը արդյո՞ք չի գիտակցում, որ Աստծու օծյալի դեմ չի կարելի ձեռք բարձրացնել (հիշենք Դավիթ ֊ Սավուղ պատմությունը): Վեհափառ Հայրապետն Աստծու օծյալ է: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Վեհափառ Հայրապետի հոգևոր կարգավիճակը վարկաբեկելու համար կոչում են իբրև ավազանի անունով՝ Կտրիճ, մինչդեռ Վեհափառ Հայրապետի անունը ԱՆՁՆԱԳՐՈՎ Գարեգին Բ է: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է կաթոլիկ հոգևոր իշխանության առջև, վնասելով և վարկաբեկելով իր սեփական երկրի հոգևոր իշխանությանը: ՊՆԴՈՒՄ 5․ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․ Արամը) չի կարող 26.10.2025 թվականին պատարագ մատուցել Հովհաննավանքում: Իրեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ կամ հետևորդ համարող որևէ քրիստոնյա չի կարող ընդունել անվավեր պատարագը: ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու քահանայի կողմից 26.10.2025 թվականին Հովհաննավանքում պատարագ մատուցելուն խոչընդոտելը համարվելու է հանցագործություն: Հ․Գ․ Իշխանությունը գնում է արկածախնդրության ճանապարհով, իսկ Եկեղեցու դեմ այս մաստշաբի հարձակման, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վնասելու համար հատուցելու է ազգը»։Ավելին10:5422.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանը 3 տարի է տալիս՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. Հայաստանը բացականչում է՝ TRIPP2028 թվականի վերջին կարող է բացվել «Զանգեզուրի միջանցքը»: Ալիևը ցնծում է ու, վերլուծաբանների համոզմամբ, ամեն բան անում՝ մոտեցնելու միջանցքից առաջին տնտեսական օգուտը քաղելու պահը: Չնայած Բաքուն և Անկարան արդեն օգտագործում են իրենց սփյուռքը՝ «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգի համար, ակնհայտ է, որ Երևանը անգամ դիմադրել չի փորձում՝ օգտագործելով հայկական սփյուռքի ներուժը:Ավելին10:4622.10.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին10:3722.10.25 -
Մամուլի տեսություն«Ակադեմիական քաղաք» ֆորումի համար 420 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։Ավելին10:2422.10.25 -
ՔաղաքականՄեզ հետևում է «մեծ եղբայրը». վախեցնելու համար գաղտնալսում են՝ օդից, ջրից և ցամաքիցԻսկ դուք բարևու՞մ եք Ձեզ գաղտնալսող կապիտանին՝ ամեն հառախոսազրույցից առաջ: Փաշինյանի ընդդիմախոսները խորհուրդ են տալիս այդպես անել: Նոր Հայաստանում շատ ժողովրդավարական դրոններով գաղտնալսում են անգամ քամին: Հոգեբանները խորհուրդ են տալիս անգամ կենցաղային զրույցներում զգույշ լինել: Բազմաթիվ քրեական գործեր կան կարված, որոնց հիմքում, ըստ փաստաբանների, մոնտաժված ձայնագրություններ են:Ավելին10:1922.10.25 -
Մամուլի տեսություն36 թեկնածուն էլ կտրվել է քննությունից, այդ թվում Գալյանի խորհրդականն ու Ալենի օգնականը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։Ավելին10:1522.10.25 -
Մամուլի տեսությունՎաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենևին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:Ավելին10:0722.10.25