Լրահոս
2025-10-31
-
ԻրավականՍյունիքի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՍյունիքի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 30-ին Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն կատարելիս ստուգել են կայանված «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի, որի բեռնախցիկում հայտնաբերել են մոտ 4 խմ փայտանյութ։Ավելին23:0031.10.25 -
ԻրավականՖուտբոլի գնդակի պես էս յան, էն յան էին տանում. անհետ կորածի հարազատի խափանման միջոցը փոխել ենԴատարանը որոշել է փոխել անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով, 1 մլն դրամ գրավով ու բացակայելու արգելքով: Փաստաբանները այսօրվա դատական նիստին են ներկայացրել Արսեն Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը: Փաստաբան Տաթևիկ Սողոյանը իրենց միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Արսեն Ղուկասյանը իր անհետ կորած հարազատին է փնտրում ու վստահաբար փախչելու միտք չունի: Ղուկասյանի առողջական վիճակը կալանքը կրելիս վատացել է, շնչահեղձություն է ունենում:Ավելին22:4731.10.25 -
ԻրավականԲաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսըԲաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, և մյուս գերիների «դատավարությունը»։Ավելին22:3131.10.25 -
ՀասարակականԱյս տարվա գլխավոր տոնածառը հարկատուների վրա կնստի 50 մլն դրամԱյս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։Ավելին22:1531.10.25 -
ՔաղաքականՓաշինյանին ստել ստիպողը 300 դպրոց և 500 մանկապարտեզ է խոստանում հաջորդ տարի. ՏԿԵ նախարարի ծանր գործըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր վստահեցրել է, թե 2026-ին կառավարությունը 300 դպորց կառուցած կլինի: «Հայլուր»-ի թղթակից Արփի Սուքիասյանը պարզել է, որ նույն նախարարն անցած տարի էլ իր քավոր Նիկոլ Փաշինյանին էր վստահեցրել, թե Այգեվանի մանկապարտեզը հոկտեմբերին կբացվի: Այսօր, երբ Խուդաթյանը բողոքում է, որ իրեն չեն հավատում, թե դպրոցները կառուցված կլինեն, ըդդիմադիրները հիշեցնում են՝ 2026-ին մի քանի ամիս է մնացել, իսկ խոստացված 300 դպրոցից ընդամենը 59-ն է կառուցված:Ավելին22:0031.10.25 -
Հասարակական1-ամյա երեխային մահացած են գտել բնակարանումՀոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։Ավելին21:5031.10.25 -
ՔաղաքականԱլիևը թանկարժեք նվեր չի տա Փաշինյանին՝ ընտրությունների շեմին. Երևանում նրան անհամբեր սպասողներ կանԱլիևը թանկարժեք նվեր չի տա Փաշինյանին՝ ընտրությունների շեմին. Երևանում նրան անհամբեր սպասողներ կանԱվելին21:2631.10.25 -
ՔաղաքականՀայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետությունՀայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին21:0931.10.25 -
ՀասարակականԻնչ քայլեր պետք է անել, երբ երկրաշարժ ու հրդեհ լինի. ուսումնավարժանքներ են անցկացվելՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մի շարք պետական և մասնավոր կազմակերպություններում, բժշկական հաստատություններում հոկտեմբեր ամսին անցկացրել է ուսումնավարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում։Ավելին20:5131.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պուտին-Թրամփ հանդիպումը ռուսական կոշտ պահանջների պատճառո՞վ է չեղարկվումՀայլուր 20։30 Պուտին-Թրամփ հանդիպումը ռուսական կոշտ պահանջների պատճառո՞վ է չեղարկվումԱվելին20:3031.10.25 -
ՀասարակականՊիղծ «ծեսեր» և հաղորդում հանցագործության մասին. Մայր Աթոռը իրավապահներին է սպասում ՀովհաննավանքումՀովհաննավանք ապօրինի ներխուժմանը պետք է ժամ առաջ վերջ տրվի, պահանջում է Մայր Աթոռը ու նորից հույս հայտնում, որ իրավապահ համակարգը, ի վերջո, կմիջամտի վանական համալիրում կարգալույծ քահանայի ապօրինի գործունեությանը: Նախկին քահանայի և նրա քաղաքական հովանավոր Փաշինյանի դեմ այսօր նոր հաղորդում են դատախազություն ներկայացրել իրավապաշտպանները: Սակայն, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, օրվա քաղաքական իշխանության քարոզչամեքենայի վերածված դատախազությունը դժվար թե ընթացք տա այդ հաղորդմանը: Մանավանդ, որ Փաշինյանն՝ ինքը, շարունակում է պղծության համար մեղադրել հայոց հոգևոր առաջնորդին:Ավելին20:1131.10.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Փարպի գյուղումՀոկտեմբերի 31-ին, ժամը 15։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։Ավելին20:0631.10.25 -
Իրավական130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ չեն կարողանում ավարտել նախաքննությունը․ փաստաբան«Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ: Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման <<իրավական>> պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 ՔՆՆԻՉ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:Ավելին19:4731.10.25 -
ՀասարակականՆոր իմացա՞ն՝ ով է Վարդան Ղուկասյանի փեսան. շահերի բախում են նկատել Գյումրիի համայնքապետարանումԳյումրիում Վարդան Ղուկասյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում է տեսնում, որ Գյումրիի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան է: Ավետիս Առաքելյանը Ղուկասյանի ցուցակով մասնակցել է մարտի 30-ի ավագանու արտահերթ ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է եղել: Առաքելյանը փոխքաղաքապետ է ընտրվել մայիսի 2-ին՝ ավագանու քվեարկությամբ: Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Առաքելյանն է կատարում համայնքի ղեկավարի պարտականությունները:Ավելին19:2931.10.25 -
ՀասարակականՊապիկյանը չի մասնակցել ԱՊՀ մակարդակի միջոցառմանըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին՝ ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հայտարարության։ Նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։Ավելին19:2331.10.25 -
ՀասարակականՄետաղական լարանում արգելափակված արջի քոթոթը տեղափոխվել է Ուրցաձորի կենսաբազմազանության ապաստարան2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։Ավելին19:0931.10.25 -
ՍպորտՆարեկ Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդՇարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:Ավելին18:5731.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինըՀանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳ նախարարի տիկին Գոհար Աբաջյանը և մի շարք պաշտոնյաներ, ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:Ավելին18:4531.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի փեսան է հայտնվում թիրախում. նոր ինտրիգներ՝ Գյումրիի շուրջԱվելին18:3031.10.25 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկըՀոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին18:1531.10.25