Լրահոս

2025-11-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:
    11:30
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:15
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը
    Նոյեմբերի 1-ին Հայաստանը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում ունի մեկ մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
    11:00
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստերը
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանի, ԼՂ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի և Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ 
    10:53
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ Թալինի հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահասներ
    Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը  02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոն են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։
    10:49
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը․ Սուրեն Սուրենյանց
    Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․ «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
    10:45
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոգևորականների և նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում». նոր դիմում՝ դատախազին. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։
    10:31
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ»
    «Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։ Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։
    10:22
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում. «Հրապարակ»
    ՀՀ ներքին գործերի համակարգում նախարար Արփինե Սարգսյանի դեմ ձեւավորված ոչ բարյացակամ մթնոլորտի պատճառներից մեկն էլ, պարզվում է, նախարարի ամուսինն է՝  Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը։
    10:15
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ»
    «ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:
    10:06
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
    10:00
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ մի շարք պատգամավորներ դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազի հասցեին․ «Ժողովուրդ»
    Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը օրերս անգամ տեսախցիկների առաջ պահանջեց, որ դատախազն անձամբ ներկայանա Ազգային ժողով եւ ներկայացնի դատախազության բյուջեի կատարողականը։ Եվ միակ մարդը, որ փորձեց պաշտպանել Աննա Վարդապետյանին ու արդարացնել նրա բացակայությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Վերջինս նշեց, որ եթե քննարկումը վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա տրամաբանական է, որ դատախազությունից այդ ոլորտի պատասխանատուն ներկայացնի զեկույցը։
    09:55
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար
    ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Հայկ Բաբայանն արդեն նոր պաշտոն ունի։ Նա նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Համապատասխանը հրամանը ստորագրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Հայկ Բաբայանը Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 16-ին:
    09:51
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»
    Կառավարության թիվ N 702-Ն որոշման համաձայն՝ նոյեմբերի 1-ից՝ այսօրվանից, ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլեւս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաեւ այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ ինֆորմացիայի:
    09:48
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը (2025թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին, -Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին, -Նոր Նորքում՝ չի գերազանցել, -Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը, -Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 26-28-ը, -Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    09:45
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թրամփ կրտսերն այցելելու է Հայաստան. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, նոյեմբերի 12–ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը։
    09:42
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։ 
    09:38
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բրիտանացիները փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել Հայաստանի շուրջ. «Փաստ»
    Վերջին օրերին որոշ թուրքական պորտալներում շրջանառվում են հրապարակումներ այն մասին, թե իբր Հայաստանը խաղաղության բանակցությունների քողի տակ զինվում է և պատրաստվում նոր պատերազմի։ Սրանք, անշուշտ, հրապարակ նետվող կեղծ թեզեր են. ինչպես նշում են փորձագետները, իրականում հենց Թուրքիան է փորձում սրել իրավիճակը, իսկ, ըստ USAID-ի նախկին աշխատակիցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութի, այս ամենի ետևում կանգնած է Մեծ Բրիտանիան։
    09:34
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նոր բան է մտածել․ «Հրապարակ»
    ՔՊ վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացի կապակցությամբ: Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։
    09:30
    01.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլևս չի հետաքրքրվում այդ գործով. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ շաբաթ օրը հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգեւորականներ հայտարարության միջոցով տեղեկացրին, որ 19 քահանայի եւ 2 սարկավագի փոխանցվել են Քննչական կոմիտեի ծանուցագրեր կիրակի օրը՝ ժամը 9։00-ին, հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Հասկանալի է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ էր՝ Հովհաննավանքում կայանալիք պատարագից առաջ մյուս բոլոր հոգեւորականներին Արագածոտնի թեմից «հավաքելու» նպատակով, որպեսզի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա), Նիկոլ Փաշինյանին դիմավորեր վանքում, պատարագ մատուցեր եւ հաղորդություն տար: Ծանուցման հեղինակը Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանն էր:
    09:25
    01.11.25
    Ավելին