Լրահոս
2025-11-02
-
ՀասարակականԵրկրաշարժ՝ Հայաստանում. ցնցման ուժգնությունը՝ 5-6 բալՆոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ։Ավելին20:1702.11.25 -
ՀասարակականՀանգամանքները պարզվում են․ ՆԳՆ ՓԾ-ն՝ ավտոբուսի վթարի մասինՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։Ավելին20:0502.11.25 -
ՍպորտԾանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկել է 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է: Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:Ավելին19:5202.11.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Աթոյան փողոցում գտնվող երկու հարակից տան տանիքներումՆոյեմբերի 2-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում այրվում է տան տանիք։Ավելին19:4502.11.25 -
ՀասարակականԱվտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 30-ի. մեկի վիճակը կայուն ծանր էԱյսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:Ավելին19:3502.11.25 -
ԱշխարհԻտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնացԿիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։Ավելին19:1002.11.25 -
ՀասարակականՆոր կադրեր` Հաղարծինի վթարից. ինչպե՞ս են ուսանողներին դուրս բերում ավտոբուսիցԱվելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։Ավելին19:0002.11.25 -
ՔաղաքականՉարքից ամեն ինչ սպասելի է․ Արթուր Խաչատրյան«Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի։ Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի»,-»,-ասել է Խաչատրյանը։Ավելին18:5002.11.25 -
ԻրավականԳործող իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ․ հայտարարություն2025 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ընդամենը տասը օրերի ընթացքում կայացրել է աննախադեպ թվով կալանքի որոշումներ, որոնց հետևանքով մոտ չորս տասնյակ քաղաքացիներ զրկվել են ազատությունից։ Նրանց թվում են ինչպես խաղաղ բողոքի գործողության մասնակիցներ, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի շենքում գտնվող գյումրեցիներ, որոնցից չորսը կանայք են։Ավելին18:2102.11.25 -
ՀասարակականՀամալսարանի ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում`անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար․ հայտարարությունՈւսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։ Այս մասին հայտնում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից։Ավելին18:0402.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին17:4002.11.25 -
ԻրավականՎանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը կալանավորվել է․ ՔԿՀոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձնը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ դանակահարված 22–ամյա Էրիկ Դ.–ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։ Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21–ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։Ավելին17:1402.11.25 -
ՄիջազգայինԱնգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. տասը մարդ վիրավոր էՎերջին տվյալների համաձայն՝ տասը մարդ հոսպիտալացվել է։ Ըստ Բրիտանական տրանսպորտային ոստիկանության, նրանցից ինը ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։Ավելին17:1002.11.25 -
ԱռողջապահականԱվտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է․ ԱՆԱյսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։Ավելին16:5502.11.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած վթարիցԿտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին16:3102.11.25 -
ՀասարակականՏավուշի մարզում ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին16:2002.11.25 -
ՀասարակականՆԳՆ-ն հաստատեց՝ երեխայի մարմինը գտնվել է․ նշանակվել են փորձաքննություններՆոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին15:5702.11.25 -
Հասարակական3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։Ավելին15:3802.11.25 -
ՀասարակականԹվային կախարդանք, որ սահմաններ է ջնջում. աշխարհահռչակ Մերզուկիի «Պիկսելը»՝ ԵրևանումԹվային կախարդանք, որ սահմաններ է ջնջում. աշխարհահռչակ Մերզուկիի «Պիկսելը»՝ ԵրևանումԱվելին15:3002.11.25