Լրահոս

2025-11-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ. այստեղ ոչ միայն Սևանը կա, այլև՝ Արցախը. Գեղամ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս… Այսօր էլ Ալիեւի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սեւակ անունը չի եղել։ Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սեւանը կա, այլեւ՝ Արցախը։ Թերեւս հաջորդ անգամ գրքի փոխարեն սա փոխանցեմ։ Բայց հույս չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ չի հասկանա։ Ավելի ճիշտ, չի ուզի հասկանալ…»:
    15:35
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զարհուրելի ողբերգության զոհ դարձած փոքրիկ Տիգրանին հուղարկավորել են
    Հայլուր 15։30 Զարհուրելի ողբերգության զոհ դարձած փոքրիկ Տիգրանին հուղարկավորել են
    15:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծը
    Քննարկման ընթացքում բանտարկյալների և անհետ կորածների հարցերով համակարգող Գալ Հիրշը նշել է. «Վարչապետն այժմ աջակցում է այս քայլին։ Ես այս օրինագիծը դիտարկում եմ որպես գործիք, որը թույլ է տալիս մեզ պայքարել ահաբեկչության դեմ և ազատել պատանդներին, և խնդրում եմ, որ մեզ իրավունք տրվի դիմել դատարան և ներկայացնել գաղտնի զեկույց՝ նման որոշում կայացնելուց առաջ»։
    15:26
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը փորձում է հայ ժողովրդին ներշնչել ադրբեջանական մտածողության տրամաբանությունը․ Արթուր Սուքոյան
    Առաջին՝ սա խոսում է Փաշինյանի տխմարամտածողության մասին․ նա նույն հարթության վրա է դնում հակառակորդ երկրի ղեկավարի սպառնալիք հայտարարությունը և սովորական ՀՀ քաղաքացու խոսքը։ Եթե Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչած արտահայտությունները Սևանի վերաբերյալ պարունակում են տարածքային հավակնություններ, ապա ՀՀ ներսում «Արցախ» բառի գործածությունը որևէ նման ենթատեքստ չունի․ այն ազգային հիշողության և ինքնության բաղադրիչ է։
    15:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ կա զարմանալու. Հ1-ի տնօրենը՝ ֆեյք պատարագը ուղիղ եթերում լուսաբանելու մասին
    Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու կիրակի օրերին մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»:
    15:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղի ունեցածը եղեռնագործություն է. Տեր Մեսրոպ քահանա Երիցյան
    «Տեղի ունեցածը եղեռնագործություն է». Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը՝ 3-ամյա Տիգրանի մահվան դեպքի մասին։
    14:50
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
    14:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն
    Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից: Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր: Երկամարտի 361 կգ արդյունքով` Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
    14:35
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրանին հանձնեցին հողին
    Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։
    14:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը. «Փաստինֆո»
    Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են փռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ «Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների՝ ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը», - նշեց Գալոյանը։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է. խեղդամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։ Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։
    14:21
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների հալածանքներն ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը. իրավապաշտպան
    Թիրախը հոգևոր առաջնորդն էր, հատկապես նրանք, ովքեր բարձր հեղինակություն էին վայելում, և իշխանությունը վտանգ էր զգում։ Բանտերում էին հայտնվում հոգևոր առաջնորդի հարազատները, ընտանիքի անդամները, անգամ նրան ճանաչողները։ Ես այս երևույթը վերագրում էի հենց այդ երկրի բռնատիրական մշակույթին, բայց պարզվում է՝ սխալվում էի»։
    14:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Չինաստան
    Կոբախիձեին ուղեկցում են մի քանի նախարարներ և այլ պաշտոնյաներ։
    14:07
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2-ի հարուցիչներ. ԱՆ
    Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1,2 անգամ։ Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության՝ SARS-Cov-2-ի հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա կամ պատվաստումային շարժական կետեր»,- ասվում է հաղորդագրությունում։
    14:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնարավոր է՝ Տիգրանը սպանվել է հայտնաբերվելուց 3 օր առաջ․ փորձաքննության պատասխանը դեռ չկա
    3-ամյա Տիգրանը հայտնաբերվելուց 3 օր առաջ հնարավոր է ողջ է եղել: Այս մասին վարկածը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է որոնողական աշխատանքներին կամավորաբար մասնակցած Սվետլանա Լավոչկինան. «Որքան ես գիտեմ, երեխան, որին գտել են, մահացել է 2-3 օր առաջ: Այսինքն , այս ամբողջ ընթացքում երեխան ողջ է եղել: Նրան հավանաբար ինչ-որ տեղ թաքցրել են: Եթե դա այդպես է, ապա դա զայրույթի պահին է եղել և երևի տանն է եղել, որոհետև այլ տրամաբանություն չկա»,- ասել է նա: Մենք Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե արդյոք Տիգրանը սպանվել է հայտնաբերվելուց 3 օր առաջ, մեզ փոխանցեցին, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, և միայն ստանալուց հետո հարցերին պատասխաններ կտրվեն:
    13:52
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում․ պատգամավոր
    Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանին քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։ ՔՊ-ականները մի բանաձևի կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք կուսակցության ինքնահռչակ իշխանությունը», քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավարական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:
    13:49
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես կուսակրոնությանը դեմ եմ, իսկ Կտրիճի հեռանալուն՝ կողմ․ ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հոր գրառումը
    Մեր եկեղեցում արմատավորված կուսակրոնության կանոնը/ավանդույթը անախրոնիզմ է։ Այդ ավանդույթը պատմական հիմք չունի։ Հանրահայտ է, որ Լուսավորիչը ընտանիք և զավակներ ուներ։ Չկան նաև տնտեսական ու իրավական հիմքեր։ Ժառանգության և եկեղեցու ունեցվածքը տնօրինելու խնդիրները, որոնց պատճառով ժամանակին ներդրվել է կուսակրոնությունը, վաղուց լուծված են։ Եկեղեցին օրենքի դաշտում գործող իրավաբանական անձ է, ունի կանոնադրություն, կնիք, գրանցված գույք և այլն։
    13:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում․ փաստաբան (տեսանյութ)
    0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը: 00։22 ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները ։ 00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։ Այսինքն այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը 10 վայրկյան: 00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցների։ 00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանւթյան աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։ Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևէում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։
    13:39
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծափաթաղում հուղարկավորում են 3-ամյա Տիգրանին
    Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Տիգրանին խեղդամահ է արել իր հայրը: Մանրամասները՝ տեսանյութում։
    13:34
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    41-ամյա տղամարդը հետախուզվում էր թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 1-ին վարչություն է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 41-ամյա տղամարդը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:
    13:30
    04.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Երեք տարեկան որդուն խեղդամահ է արել՝ ապօրինի ծնունդ համարելո՞վ. Ծափաթաղում անհավատալի են համարում
    Երկիրը ցնցած ողբերգությունից հետո էլ օրվա լրահոսի գլխավոր հարցադրումները Ծափաթաղում սպանված 3-ամյա փոքրիկի ու նրա ընտանիքի մասին են: Արդյո՞ք անմեղսունակ կճանաչվի փոքրիկ որդուն խեղդամահ անելու համար մեղադրվող հայրը: Ծափաթաղի վարչական ղեկավարի տեղեկություններով՝ փաստաթղթերով երեխայի թե՛ մայրը, թե՛ հայրը առողջ են, միայն երեխաներից մեկն ունի առողջական խնդիրներ:
    13:25
    04.11.25
    Ավելին