Լրահոս
2025-11-04
-
ՀասարակականՆԳՆ-ն գերթանկարժեք տեսախցիկներ է գնելՆերքին գործերի նախարարությունը «Մոտոռոլա» մակնիշի 250 տեսախցիկներ է գնել, որոնց միավորի արժեքը կազմում է 690 հազար դրամ: ՏԵսախցիկների համար պետական բյուջեից վճարվել է 172 մլն 485 հազար դրամ: Թե ինչ նպատակի համար են դրանք ձեռք բերվել, գնման պայմանագրում չի նշվում, որ դրանք օգտագործվելու են ՆԳՆ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:Ավելին17:4904.11.25 -
ՔաղաքականԽաղաղություն այս տարածաշրջանում հնարավոր է միայն հայկական գործոնի հաղթանակով. Տարոն ՍիմոնյանԱզգերը տարրալուծվում ու անհետանում են, երբ հեռանում են իրենց առաքելությունից, կյանքի իմաստավորման իրենց փայ կոչումից՝ դառնալով հանուն ապրելու գոյատևող նյութապաշտ մարդկանց մի խումբ, որ մի տուն, մի գլուխ պահելու համար պատրաստ է մաշկափոխվել և արդարացնել իր անարժանապատվությունը ...Ավելին17:4504.11.25 -
ՔաղաքականՏեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարներըՆոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։Ավելին17:3404.11.25 -
ՄիջազգայինԿատաղի ճակատամարտը շարունակվում է Պոկրովսկում. Զելենսկին որոշել է հրթիռներ արտադրելՌուսաստանը հայտարարել է, որ իր զորքը սեղմում է ուկրաինացիների շրջափակման օղակը Պոկրովսկում: Դա տրանսպորտային և լոգիստիկ հանգույց է, որը ռուսական կողմը փորձում է գրավել ավելի քան մեկ տարի: Դաշնությունը հայտնում է նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում շրջափակված ուկրաինական զորքը սեղմելու մասին: Երկու դեպքում էլ Ուկրաինան հերքում է, թե ռուսներին հաջողվել է նեղը գցել իրենց:Ավելին17:3004.11.25 -
ՔաղաքականԻշխանություններին կոչ ենք անում հրապարակել՝ պետբյուջեից որքան գումար է հատկացվել արևմտյան պարբերականներում Փաշինյանի «մտքի գոհարները» հրապարակելու համարԻնչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։Ավելին17:1904.11.25 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից. ադրբեջանագետ«Շատ ճիշտ է արել, նա հստակ տորպեդահարում է այս «դատական» ֆարսը, որը հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»։Ավելին17:1504.11.25 -
ՀասարակականՁեր լուսավոր առաջնորդությամբ Մայր Եկեղեցին դարձել է հոգևոր վերածնության և ազգային միասնության կենտրոն. Հայր Հովհաննես«Վեհափառ Տեր, որդիական սիրով, խոնարհությամբ ու հարգանքով շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։Ավելին17:0504.11.25 -
ՄիջազգայինԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հատկացմանըՍա արդեն նման հինգերորդ վճարումն է։Ավելին17:0004.11.25 -
ԻրավականՏաքսու վարորդին փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. ձերբակալվել են երկու անձՆոյեմբերի 1-ին` ժամը 19.25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ նաև` մարզի պարեկները։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը` Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ: Ըստ վարորդի` Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։ Ժամը 20.25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև` գաղտնի փականով դանակ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:5004.11.25 -
ՀասարակականԿասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը«Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:Ավելին16:4504.11.25 -
ՔաղաքականՎայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է։ 2022 թվականին, համայնքապետ ընտրվելուց հետո, Մաթևոսյանն ընկերությունը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Մաթևոսյանը թողել է նաև ընկերության ղեկավարի պաշտոնը։ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն է սկզբում դարձել Մերի Մարգարյանը, իսկ 2022-ի նոյեմբերից՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա 2025 թվականի փետրվարին դարձել է «Մավշին»-ի 100% բաժնետերը։ Իսկ Մերի Մարգարյանը դարձել է «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։Ավելին16:4004.11.25 -
ՄիջազգայինՎտանգավոր փլատակներում մարմիններ են փնտրում պաղեստինցիներն ու հրեաները. Նույն մաշկի գույնն ունենՎտանգավոր փլատակներում մարմիններ են փնտրում պաղեստինցիներն ու հրեաները. Նույն մաշկի գույնն ունենԱվելին16:3004.11.25 -
ՔաղաքականՀայաստանը պարտավոր է Արցախի ղեկավարների ազատման հարցը դարձնել խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը․ ՀԱԿՆման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող և նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները և դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների և տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետևաբար այդ դատավարություններում ներկայացված որևէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաև «դատական» մարմնի որևէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն և օրինականություն։Ավելին16:2404.11.25 -
ՀասարակականԱրտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինները հայտնվել են երթևեկել գոտուց դուրս. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes»-ն ու 37-ամյա Վոլոդյա Հ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:1504.11.25 -
ՀասարակականԵս զգացի ու սկսեցի խոսել. ինչո՞ւ Տեր Տարոնը հիմա որոշեց ընդդեմ Վեհափառի հանդես գալՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:0604.11.25 -
Իրավական56-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. նախաձեռնվել է քրեական վարույթ56-ամյա բնակիչՆախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 31-ին կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են մոտ 82,32 գրամ կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված, դեղնականաչավուն զանգվածով 9 փաթեթ՝ ընդհանուր 36,49 գրամ քաշով, իսկ տանիքում՝ մոտ 89,57 գրամ կանեփի չորացված ճյուղեր:Ավելին16:0004.11.25 -
ՀասարակականԵս ու Տեր Արամը մի սենյակում ենք բնակվել, վարչապե՞տը պիտի ասիՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5504.11.25 -
ՀասարակականԵս այդ հարցին չեմ պատասխանի. Տեր Տարոնը խուսափում է լրագրողների հարցերիցՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5004.11.25 -
ՀասարակականԱրարատում այրվել է մոտ 170 հակ անասնակեր և չշահագործվող ավտոմեքենաԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում: Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է հրշեջների կողմից: Այրվել է մոտ 170 հակ անասնակեր և մոտակայքում կայանված, խոտանված ավտոմեքենա:Ավելին15:4504.11.25 -
ՀասարակականՆաև Թուրքիայից ուսանողներ կգան Հայաստան.Գյումրիում բացվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիանԳյումրին կրթական բումի է սպասում: 240 ուսանող կունենա շուտով մեր մշակութային մայրաքաղաքը՝ Իրանից, Արաբական Միացյալ էմիրություններից, Թուրքիայից, Հայաստանի տարբեր մարզերից: Նրանք սովորելու են հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայում:Ավելին15:4004.11.25