Լրահոս
2025-11-24
-
ՀասարակականԱզատություն միակ կին քաղբանտարկյալին. դատախազության առաջ նստացույց է սկսվել«Սրբազան պայքար» շարժման անդամ, կալանավորված Լիդյա Մանթաշյանին այսօր այցելել են ՄԻՊ ներկայացուցիչները: Մինչև դա դատախազության մոտ անժամկետ նստացույց է սկսել 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը՝ «Ազատություն միակ կին քաղբանտարկյալին» պահանջով: Լիդյան արդեն 5 ամիս է` ճաղերի հետևում է, դատարանի վերջին որոշմամբ` նրա կալանքը ևս 3 ամսով երկարաձգվել է:Ավելին22:5624.11.25 -
ՀասարակականՀուսով եմ, որ Տեր Երվանդը կհասկանա իր հակականոնական կեցվածքը և կզղջա․ տեր Արծրուն քահանա ՄիքայելյանՍուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը գրում է․Ավելին22:3524.11.25 -
ՀասարակականՎլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ․Ավելին22:1624.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ը փոխում է ուկրաինական պլանը. Մոսկվան տարածք չի զիջում, Կիևը խաղաղություն է ուզումՌուս-ամերիկյան պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանը փոփոխվել է: Ժնևում ուկրաինացի և եվրոպացի պաշոնյաների հետ բանակցությունների եկած ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ղեկավարում: Նրա խոսքով՝ Թրամփի խաղաղության պլանում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող կետերը ժամանակավորապես հեռացվել են: Երկկողմ հարցերի վրա շարունակում են աշխատել։ Մոսկվան դեռ չի տեղեկացվել բանակացությունների արդյունքների մասին, բայց հստակ հայատարարել է՝ տարածք չի զիջի:Ավելին22:0224.11.25 -
ԱշխարհՖրանսիացի 91-ամյա դերասանուհի Բրիժիտ Բարդոն հոսպիտալացվել էՖրանսիացի 91-ամյա դերասանուհի և ֆոտոմոդել Բրիջիտ Բարդոն հոսպիտալացվել է, հաղորդում է Var-Matin թերթը։Ավելին21:5124.11.25 -
ՏարածաշրջանԿրակն է ընկել Ադրբեջանը. երկու խոշոր պայթյուն՝ վերջին շաբաթումՎերջին շաբաթում երկրորդ խոշոր պայթյունն է տեղի ունեցել Բաքվում: Ընդդիմադիր մամուլը տեղի ունեցածի համար իշխանություներին է մեղադրում: Ըստ լրագրողների՝ շինարարությունում կոռուպցիան այնպիսի ծավալների է հասել, որ անվտանգության նվազագույն չափանիշներն անգամ հաճախ անտեսվում են: Ողբերգությունների պատճառը, ըստ սովորական ադրբեջանցիների, համակարՎերջին շաբաթում երկրորդ խոշոր պայթյունն է տեղի ունեցել Բաքվում: Ընդդիմադիր մամուլը տեղի ունեցածի համար իշխանություներին է մեղադրում: Ըստ լրագրողների՝ շինարարությունում կոռուպցիան այնպիսի ծավալների է հասել, որ անվտանգության նվազագույն չափանիշներն անգամ հաճախ անտեսվում են: Ողբերգությունների պատճառը, ըստ սովորական ադրբեջանցիների, համակարգային անպատասխանատվություն է, որով առանձնանում է Ալիևի վարչակազմը: գային անպատասխանատվություն է, որով առանձնանում է Ալիևի վարչակազմը:Ավելին21:3924.11.25 -
Հասարակական37 տարեկանում կյանքից հեռացել է Շիրակի նախկին ֆուտբոլիստըՀիվանդության պատճառով 37 տարեկանում կյանքից հեռացել է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։Ավելին21:3124.11.25 -
ՀասարակականԱդրբեջանցիների ցավը հասկացել ու Բաքվից ուղերձներ են բերել հայերը՝ խաղաղության կամրջովՄարտունակ բանակի կարիք, ըստ էության, Հայաստանը չունի, որովհետև հարևաններից միայն խաղաղության ազդակներ է ստանում: Խաղաղության հերթական ուղերձները Բաքու մեկնած հայ պատվիրակներն են բերել: Ադրբեջանցիները վստահեցրել են, որ չեն հարձակվի Հայաստանի վրա, որովհետև էլ պատերազմ չեն ուզում: Անցյալի ցավոտ էջերին էլ վերադարձ չի լինի: Արդյո՞ք օկուպացված Արցախն ու արցախահայության ինքնորոշման իրավունքն են ցավեցնում Ադբեջանին:Ավելին21:1924.11.25 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանն ու դատավորը դիմել են արհեստական բանականությանը. փոփոխված մեղադրանք է ներկայացվելՌոբերտ Քոչարյանի արդարացումից երեք տարի անց վերաբացված սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վերաորակված արարքն է դատախազն այսօր ներկայացրել դատարանին: 20 օր առաջ այդպիսի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող կողմը, որը բավարարել էր դատարանը ու պահանջել վերացնել խախտումները, որոնք վերաբացված են եղել գործով մեղադրանքի որոշումներ կազմելիս: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել փոփոխված նյութերին ծանոթանալու համար:Ավելին21:0424.11.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բшխվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն․ վերջինը հայտնվել է քարերի վրա․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա։Ավելին20:5924.11.25 -
ՔաղաքականՀայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին․ ՈւշակովՀայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՈւշակովըԱվելին20:4524.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սպառնալիք է պետությանը. Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու դիմում՝ դատախազինՀայլուր 20։30 Սպառնալիք է պետությանը. Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու դիմում՝ դատախազինԱվելին20:3024.11.25 -
ՀասարակականԻջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել էՍույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։Ավելին20:1624.11.25 -
ՀասարակականԵրեկ խմում էր Վեհափառի կենացը, այսօր գրկում է Փաշինյանին. ի՞նչ պատահեց Գևորգ սրբազանինԱրդեն 5-րդ պատարագին է մասնակցում Նիկոլ Փաշինյանը և ամեն անգամ նրա ներկայությամբ խմբագրվում է Սուրբ Պատարագը: Այս կիրակի նա Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի է գնացել և կրկին զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը: Ինչո՞ւ է պատարագին ներկա Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը հանդուրժել դա, չէ՞ որ ինքն էր կես տարի առաջ արցունքներն աչքերին քննադատում իշխանությունների հակաեկեղեցական արշավը:Ավելին20:0924.11.25 -
ՔաղաքականՇտապում են կրճատել բանակում ծառայության ժամկետը. Ալիևի պատվե՞ր, թե՞ նախընտրական հնարքԱԺ պաշտպանության հանձնաժողովը հաստատեց Հայաստանում զինծառայությունը կրճատելու մասին նախագիծը: Այն հրատապ՝ 24 ժամվա ընթացքում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Իշխանությունն առաջարկում է 2026-ից 24-ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչև 18 ամիս՝ մեկուկես տարի՝ սա համարելով բանակի գրավչության բարձրացման հերթական քայլերից մեկը: Խորհդարանական ընդդիմությունն այս քայլը նախընտրական հնարք է համարում և պնդում՝ երկրի անվտանգության ամենազգայուն հարցում իշխանությունը վտանգավոր քաղաքականություն է վարում:Ավելին19:5724.11.25 -
ՀասարակականDaoBit, Orbis և GKGD ընկերությունները գործում են առանց լիցենզիայի․ ԿԲ-ն զգուշացնում էԿենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով:Ավելին19:4524.11.25 -
ԻրավականՀաղորդում Գլխավոր դատախազությանը՝ Փաշինյանի կողմից «Եկեղեցու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների մասին»2026 թվականի ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ։Ավելին19:2924.11.25 -
ՍպորտՀաղթելը բնավորություն դարձրած մարդիկ. Սեղմում հենարանից վարժության Հայաստանի նոր չեմպիոններըՀաղթելը բնավորություն դարձրած մարդիկ. Սեղմում հենարանից վարժության Հայաստանի նոր չեմպիոններըՀաշմանդամություն ունեցող մարզիկները հիշեցնում են՝ խնդիրները չպետք է հաղթեն ձեզ, դուք պետք է հաղթեք խնդիրները: Հատուկ կարիքներ ունեցող երիտասարդները շարունակում եմ պայքարել աշխարհի առաջնություններում ոսկի մեդալ ունենալու համար: Մինչ այդ լավագույնները հաղթել են հայաստանյան առաջնությունում: «Սեղմում հենարանից» առաջնությունն անցկացվում է 2017 թվականից՝ Հայաստանի ուժային եռամարտի և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների նախաձեռնությամբ:Ավելին19:1424.11.25 -
ՀասարակականԸստ նախարարության՝ օդի աղտոտվածությունը սառը օդի լճացման հետևանքով էՊայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին19:0124.11.25 -
ՔաղաքականԿոմկուսը հիշեցնող միջոցառման համար Համալիրի դահլիճի վարձակալությունը արժեցել է ավելի քան 40 միլիոն դրամ․ «Փաստինֆո»Նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառման համար վճարվել է 40 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։Ավելին18:4824.11.25