Լրահոս
2025-11-27
-
ՀայաստանԱմենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին․ Հայր ԱսողիկՈրպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- նշել է նա։Ավելին22:3027.11.25 -
ՀասարակականՍտեփանավանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 5 վիրավորներից մեկը երեխա էԱյսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ճակատ ճակատի բախվել են 22-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 35-ամյա Ալեքսանդր Ն.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ 21-ամյա Կարեն Ա.-ն, 22-ամյա Լիլյա Մ.-ն և 2-ամյա Ա. Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:1527.11.25 -
ՔաղաքականՇիրակի մարզում գնաճը դարձել է իրական սոցիալական աղետ․ պատգամավորն ահազանգում էՎերջին շաբաթների ընթացքում Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալիորեն աճել են, մինչդեռ բնակչության եկամուտները չեն աճում համապատասխան մակարդակով` ինչի արդյունքում պարզ սոցիալական անհավասարություն է ձևավորվում: Գներն աճում են ամեն օր՝առանց որևէ հիմնավորման, առանց որևէ արդյունավետ վերահսկողության:Ավելին22:0027.11.25 -
ՔաղաքականՀերթով Փաշինյանի մոտ են մտնում 8 սրբազաններ. Մայր Աթոռը նրանց կանոնազանց է անվանումՄի քանի ժամ պահանջվեց, որ Արշակ Սրբազանի ծառայությունը կասեցնել պահանջող բարձրաստիճան հոգևորականները ընդունեն հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հրավերը: Արժեքների մասին է խոսել Փաշինյանը հոգևորականների հետ: Հակաեկեղեցական արշավ սկսած Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող թերթն այսօր առավոտյան տարածել էր եպիսկոպոսաց հայտարարություն, որի տակ 13 եպիսկոպոսի անուն կար ու 9-ի ստորագրությունը:Ավելին21:4527.11.25 -
ՀասարակականԵթե նույնիսկ մնայի վերջին Հայ հոգևորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագույն դավաճանի հետ, արյունոտ ձեռքը սեղմել․ Տեր ՍերոբՏեր Սերոբ քահանա Ազարյանը գրում է․ «Եթէ նոյնիսկ մնայի վերջին Հայ հոգեւորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագոյն դաւաճանի հետ, արիւնոտ ձեռքը սեղմել, նոյն սենեակի պիղծ օդը շնչել, կամ դաւաճանել իմ Տիրոջ՝ Քրիստոսին, Աստուածաշունչին, մեր նահատակ հազարաւոր զինուորներին, դաւաճանել իմ նախնիների փառաւոր եւ հայրենատէր եւ ցեղասպանուած անցեալին, դաւաճանել Արցախին, դաւաճանել մասնատուած եւ ծախուած հայրենիքիս, դաւաճանել Արարատին...։Ավելին21:3027.11.25 -
ՔաղաքականՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևըՆոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը: Դրա շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը: Բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը: Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:Ավելին21:1527.11.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանից չի վախենում, բայց անունը չի տալիս.Փաշինյանը դիրքավորվում է ընտրություններից առաջԱյսօր Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք հրահանգել է չգրանցել «Մեր ձևով» շարժումը որպես կուսակցություն, որովհետև վախենում է Սամվել Կարապետյանից: Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու ու հրավիրել է բանավիճելու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հրավերը:Ավելին21:0027.11.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման վերաբերյալ հարցերԷստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:Ավելին20:5027.11.25 -
ՀասարակականԻշխանությունը կոմպրոմատներով է կոտրում եկեղեցուն. Տեր ՎրթանեսՆրա խոսքով՝ պարտված, թույլ, Ադրբեջանի ու Թուրքիայի հանձանարարությունները կատարող իշխանությունները չեն հանդուրժում իրենց կողքին հզոր եկեղեցի, որը իր բոլոր խնդիրները լուծում է. «ՔՊ-ական այս պաշտոնյաների գերակտիվությունը չեմ հասկանում, իրենք եկեղեցում գործ չունեն»:Ավելին20:4527.11.25 -
ՀասարակականՀրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՆոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները, հավատարիմ մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը, անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը: Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիներ։ Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ: Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապատեղեկատվություն է: Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն: Այս ընթացքում ԶԼՄ-ներում և սոցցանցում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաև խուճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ՝ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ։ Իսկ իրականում փրկարարները՝ համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ՝ գործեցին պրոֆեսիոնալ և օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգել 911։Ավելին20:4027.11.25 -
ԻրավականՀանրային ճնշման տակ դատարանի դահլիճից ազատ արձակվեց Լիդյա Մանթաշյանը. նրա խափանման միջոցը փոխվել էԵրկար սպասված ազատություն. այս խոսքերով են շատերն այսօր դիմավորել դատարանի դահլիճից ազատ արձակված Լիդյա Մանթաշյանին, որի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ ու գրավով: «Բանտախուցն իբրև մի հիվանդանոցի սենյակ, որի դուռը միշտ փակ է»,- այդպես է նկարագրել բանտային պայմանները Մանթաշյանը:Ավելին20:3527.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակումՀայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակումԱվելին20:3027.11.25 -
ՀասարակականՎնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳ նախարարը տեսակցել է հրշեջ-փրկարարներինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։Ավելին20:1527.11.25 -
ՀասարակականԴավթաշեն կամրջի 1-ին գոտիները ժամանակավորապես կփակվեն«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները»,- ասված է հայտարարությունում։Ավելին20:0027.11.25 -
ՔաղաքականԼիդյայի կալանքի վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է. պատգամավոր«Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին:Ավելին19:4527.11.25 -
ՀասարակականՀաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:Ավելին19:3827.11.25 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ում սպասում են Հայաստանի վերջնական որոշմանը. Ռուսաստանն ստանձնեց կազմակերպության նախագահությունըՀայաստանը կրկին չի մասնակցել Հայաստանի անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհդրի նիստերին, բայց չի խոչընդոտել որոշումների ընդունմանը: Այսօր ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի արագ կնքմանը աջակցող որոշում է ընդունել:Ավելին19:3027.11.25 -
ՀասարակականԵպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է․ Տեր ԵսայիԵպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ «Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»,-գրել է նա։Ավելին19:2327.11.25 -
ՀասարակականՆախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնասպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ«Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։Ավելին19:1527.11.25 -
ՀասարակականՄամիկոնյանց փողոցում բшխվել են «Changan»-ը և «Nissan Rogue»-ը, այնուհետև «Changan»-ը բшխվել է կայանված «BMW»-ին․ կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Changan» մակնիշի և 22-ամյա Գոռ Խ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Changan»-ը այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող 28-ամյա Արմեն Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Changan»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Մերի Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0027.11.25