Լրահոս

2025-11-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև մառախուղ
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
    15:35
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Աղմկոտ հայտարարություն՝ 13 սրբազանի անունից. Փաշինյանը նրանց հանդիպման է հրավիրում
    Հայլուր 15։30 Աղմկոտ հայտարարություն՝ 13 սրբազանի անունից. Փաշինյանը նրանց հանդիպման է հրավիրում
    15:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձեր դիրքորոշումը հայտնեք, հետո կասեմ. դահլիճը սկսեց ծիծաղել
    Մանրամասները՝ տեսանյութում։
    15:20
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2005-2017 թվականներին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր հետ փոխկապակցված անձի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես` պարզվել է, որ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2011 թվականին կազմակերպել է 17․440․000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող 5․0 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ, որում ներգրավել է իր հետ փոխկապակցված անձին՝ այդ կերպ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական արգելքը: Արդյունքում՝ հողամասն օտարվել է նշված անձին, իսկ դրա նկատմամբ սեփականության իրավունքը հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է համայնքի ղեկավարի կնոջը։ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած անձին։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհին «Howo» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վիրավոր կա
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Համլետ Չ.-ն իր վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    15:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լիդիայի անազատության մեջ գտնվելը վիրավորում է մեզ՝ զոհվածների ծնողներին. Արա Ռոստոմյան
    «Լիդիայի՝ անազատության մեջ գտնվելը վիրավորում է մեզ՝ զոհվածների ծնողներին»։ Դատարանի դահլիճում հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:
    14:49
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եթե Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի քննությունը առաջնային չդառնա, ես կլքեմ դատարանը. Արամ Վարդևանյան
    Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
    14:41
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրաքաղաքում կյանքին սպառնացող օդի աղտոտվածության մակարդակն աննախադեպ բարձր է. բնապահպան
    Չնայած նրա, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ, բնապահպանը մեկ այլ կարևոր երևույթի վրա է ուշադրություն դարձնում. «Մարդիկ ամենուրեք տերևներ են այրում, միաժամանակ, կրակի մեջ նետելով  տարաբնույթ առարկաներ, որոնց այրման հետևանքով առաջանում են առողջության համար վտանգավոր նյութեր։ Ավելին, Երևանում կան բազմաթիվ բաց հանքեր և քարի վերամշակման արտադրամասեր, որոնք նույնպես նպաստում են օդի աղտոտմանը»:
    14:34
    27.11.25
    Ավելին
  • Հայաստան
    Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը նամակ է գրել ԱՄՆ, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին
    Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը Դոնալդ Թրամփին խնդրում է միջնորդնել, որ հայ գերին ազատ արձակվի: Նամակներ են ուղարկվել նաև ԱՄն նախագահի կնոջը, Իսրայելի, Արգենտինայի նախագահներին: Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի:
    14:26
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը. Արմեն Գրիգորյան
    Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ,Մեծ պատիվ է հանդես գալ այս պատվավոր լսարանի առաջ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խթանել կանանց մասնակցությունը զինված ուժերում և զինված ուժերից դուրս։ Այս հարցը փոխկապակցված է ազգային անվտանգության, ժողովրդավարական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների հարցերի հետ։ Նախքան խոսքս շարունակելը, ցանկանում եմ երախտագիտություն արտահայտել ՄԱԿ-կանայք կազմակերպությանը (UN Women), ՆԱՏՕ-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցներում ծառայություն իրականացնող բոլոր կանանց։ 21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կարողությունների համատեղումը և փոխլրացումը. Ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական համայնքների հետ իմաստալից հաղորդակցվելու ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես՝ Զինված ուժերում չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այլ հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։ Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18–27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրո պատվո վճար։ Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից: Հատկանաշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայամններ և զարգացած ենթակառուցվածք ծառայությունը հավուր պատշաճին կազմակերպելու և լավ արդյունքներ գրանցելու համար: Այստեղ է կազմակերպվում նաև կամավոր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված կանանց ծառայությունը։ Ցանկանում եմ նաև ընդգծել հայ կին զինծառայողների մասնակցությունը արտերկրում խաղաղապահ առաքելություններին, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Կանանց ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, կապի և վերահսկման, լոգիստիկայի, ռազմական կրթության ոլորտներում և հետախուզության որոշ օղակներում։ Զինված ուժերից դուրս կա նաև ներառականության ավելի լայն մշակույթ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր կանայք զբաղեցնում են Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության և արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը, օրինակ՝ Ներքին գործերի նախարարը, Արդարադատության նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ինչպես նաև Գլխավոր դատախազը: Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգային կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, սակայն նաև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք: Համոզված եմ, որ կին բարձրաստիճան պաշտոնյանները ոգևորում են բազմաթիվ աղջիկների և նաև ցույց են տալիս, որ հնարավորություն կա: Կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են, և սա մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս: Միանշանակ է, որ անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է: Այս խնդրի հասցեագրումը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ: Գործադիրը, Ազգային ժողովը, դատական իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները մեծ աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը մշակել է իր Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը (NAP), որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման և կանանց դեմ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հետևում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային», «Միջազգային մարդասիրական իրավունքին», ինչպես նաև «Միջազգային աշխատանքի կազմակերպության» կողմից սահմանած չափանիշներին։ Այս համատեքստում ուզում եմ ընգծել նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Հայաստանի Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևոր դերակատարում ունեն պաշտպանության և անվտանգությանը առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում։ Նրանց ներգրավվածությունը ուժեղացնում է թափանցիկությունը և նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։ Տիկնայք և պարոնայք, Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է։ Այն ներառում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն և սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունն ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս համաժողովի կազմակերպման և ելույթի հնարավորության համար։ Շնորհակալություն»:
    14:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ»․ Արշակ Սրբազանի փաստաբանի հայտարարությունը
    Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։
    14:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 55-ի, 300 մարդ շարունակում է անհետ կորած մնալ
    Շուրջ մեկ օր աշխատանքից հետո՝ հրշեջները դեռևս չեն կարողանում հասնել բնակիչներին, ովքեր հնարավոր է կրակի ու ծխի պատճառով ծուղակի մեջ են մնացել բազմահարկ շենքերի վերին հարկերում։ 
    13:54
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի
    Մասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։
    13:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան հայտնել է տիեզերական տերություն դառնալու մտադրության մասին
    Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը,  շնորհավորելով համաքաղաքացիներին «Նուրի» հրթիռի չորրորդ հաջող արձակման առթիվ, հայտարարել է երկիրը  տիեզերական առաջատար երկրների հնգյակ մտցնելու ձգտման մասին։
    13:39
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվել են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում են 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Սահմանվել են նաև 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝ Առաջին դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Երկրորդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ 3-12-րդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։
    13:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման. Նիկոլ Փաշինյան
    «Եպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման»: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    13:08
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ
    Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
    13:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:
    12:45
    27.11.25
    Ավելին