Լրահոս
2025-12-16
-
ՀասարակականՁյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՎարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին09:1516.12.25
2025-12-15
-
ՀասարակականՍտեփանավանը՝ 2027 թ․-ի երիտասարդական մայրաքաղաքԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:Ավելին23:4515.12.25 -
ՀասարակականԵկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի․ Հայր ՌուբենԵկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքիԱվելին23:3015.12.25 -
ՄիջազգայինՊուտինը տարածքներ է ուզում, Զելենսկին չի տալիս. վճռորոշ որոշումներ են սպասվումԲեռլինում ավարտվել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մոտ 2 ժամ տևած բանակցությունները: Ըստ Կրեմլի՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցն է բանակցությունների անկյունաքարը: Կիևի եվրոպացի դաշնակիցները համոզված են, որ Ռուսաստանը պարտություն է կրում Ուկրաինայում՝ քաղաքական, ռազմական և տնտեսական առումով: Ֆրանսիայի արտգործնախարարի այս հայտարարությունից ժամեր անց Մոսկվան հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզում ևս մեկ բնակավայր գրավելու մասին:Ավելին23:1515.12.25 -
ԻրավականԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:Ավելին23:0615.12.25 -
ՀասարակականԱղետաբեր լռության դեմ բողոքի ակցիա՝ Երևանում Եվրամիության գրասենյակի մոտ«Ազատություն քաղբանտարկյալներին». Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են արել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ պահելով ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս հայտնի անձանց նկարներով պաստառներ: Մի քանի օր առաջ էլ երիտասարդները Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ էին գնացել:Ավելին22:4815.12.25 -
ՔաղաքականՀՀ դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է «Բաքվի հետ խաղաղության գործընթացը»Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից։Ավելին22:2915.12.25 -
ՀասարակականԼարված վիճակ, խայտառակ խցանումներ և հազարավոր վթարներ՝ ավտոբուսների վարորդների մեղքովՇաբաթ համացանցում տարածված ծխարձակող ավտոբուսի վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ շահագործման անվտանգության կաննոները խախտելու համար: Ամեն տարի Երևանի ավտոբուսներում գրանցվում են հարյուրավոր տեխնիկական անսարքություններ, որոնց համար սովորաբար վարորդներն են պատասխանատվություն կրում: «Հետքը» պարզել է, որ մեկ տարում եղել է 2.468 պատահար, որոնց կեսը՝ վարորդների մեղքով։ «Երևանի ավտոբուս»-ը «Հայլուրի» հետ զրույցում հերքել է, այն պնդումերը, թե վարորդներն առանց հանգստի են աշխատում:Ավելին22:0315.12.25 -
ՔաղաքականԱջակցության խնդրանքով Բրյուսել է գնացել Միրզոյանը. մոլդովական սցենար՝ ընտրական Հայաստանո՞ւմՀայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու հարցն են քննարկել այսօր Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները: Ըստ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Հայաստանն է դիմել իրենց այդ հարցով: Բրյուսելում տեղի ունեցած քննակմանը մասնակցել է Արարատ Միրզոյանը: Ո՞ւմ և ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ արտաքին միջամտություն ասելով, արդյոք արտգործնախարարության ձևակերպմամբ՝ «հիբրիդային սպառնալիքներ»-ի դեմ Եվրամիության պայքարն արտաքին միջամտություն չէ:Ավելին21:4815.12.25 -
ՔաղաքականՀիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր չի սկսվել. ԱԳՆ խոսնակՀայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։Ավելին21:3515.12.25 -
ՔաղաքականԲոլորս էլ կերել ենք Ադրբեջանի տարածքով եկած ցորենը. էլ ի՞նչ է պետք Փաշինյանին ԱլիևիցԱդրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ցորենը իշխանությունները ներկայացնում են որպես տնտեսական հաջողություն և ապաշրջափակման առաջին արդյունք։ Ընդդիմությունը պնդում է՝ գործընթացը ոչ թե տնտեսության, այլ քաղաքական պայմանավորվածությունների հետևանք է և առանց փոխադարձ ու հավասար զիջումների ցանկացած տրանզիտ կարող է վերածվել քաղաքական ճնշման գործիքի։Ավելին21:1715.12.25 -
ՀասարակականԴպրոցներն առանց հեռախոսների. մեծ աղմո՞ւկ, թե՞ բարձր առաջադիմությունԴեպի դպրոց՝ առանց սմարթֆոնի: Բջջային հեռախոսների՝ քաղաքապետարանի սահմանած արգելքը կիրառում է Երևանի դպրոցների մեծ մասը: Եթե հեռախոսները խանգարում են դասապրոցեսին, ինչպե՞ս են օգտագործվելու ժամանակակից դասագրքերը, որոնց մեծ մասը քյուառականացված է:Ավելին21:0015.12.25 -
ՀասարակականԱվելի քան 2500 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով Վրաստան մտնելունՀյուսիսային Օսիայից Վրաստան մտնելու հերթում գրեթե 2500 բեռնատարներ են։ Այս մասին հայտարարել այդ երկրի փոխվարչապետ աշխատակազմից։Ավելին20:5415.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայ գերիները կվերադառնա՞ն. Ալիևը համաներում կհայտարարիՀայլուր 20։30 Հայ գերիները կվերադառնա՞ն. Ալիևը համաներում կհայտարարիԱվելին20:3015.12.25 -
ՀասարակականՍարսափելի քամու վնասները՝ Արագածոտնում. չգիտեն՝ ում դիմեն մոլորված մարդիկԱղետաբեր քամու վնասներն են հաշվում Արագածոտնի մարզում: Ձմռան շեմին անկտուր են մնացել տասնյակ մարդիկ: Նրանք վնասներն են հաշվում և հույս պահում, որ գոնե պետութունը օգնի:Ավելին20:1715.12.25 -
Հասարակական«Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավորԱյսօր` դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի բեռնատարին։Ավելին20:0215.12.25 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:Ավելին19:5115.12.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանին անմեղ կճանաչի՞ վերաքննիչ դատարանը. դատախազները չեն ներկայացել նիստինՎերաքննիչ դատարանը հետաձգել է Միքայել Սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ բողոքների քննությունը: Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 13-ը՝ մեղադրողների բացակայության պատճառով: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն , որտեղ նա պետք է վիրահատվի: Շիրակի թեմի առաջնորդին տեսնելու համար այսօր Գյումրիից երևանյան դատարան էին գնացել տասնյակ մարդիկ: Նրանց մի մասը չի կարողացել մտնել նիստերի դահլիճ: Այն լեփ-լեցուն էր:Ավելին19:3115.12.25 -
ՔաղաքականՕրվա իշխանությունների կամակատար իրավապահները բшնտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը․ Վարդան ՂուկասյանՓաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը՝ ուղղված ՀՀ ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին.Ավելին19:1415.12.25 -
Հասարակական«Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ից «Արարատ» բժշկական կենտրոն «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի։Ավելին19:0015.12.25