Լրահոս
2025-12-16
-
ԱշխարհԲրազիլիայում ուժեղ քամու պատճառով փլուզվել է Ազատության արձանի կրկնօրինակըԱրձանի փլուզված մասը 24 մ բարձրություն ուներ։ Տարածաշրջանում հայտարարվել է 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամու մասին նախազգուշացում:Ավելին11:0816.12.25 -
Մամուլի տեսությունԿաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։Ավելին11:0416.12.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԵրեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։15-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան) բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին10:5316.12.25 -
Մամուլի տեսությունՄինչև տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞. «Ժողովուրդ»Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:Ավելին10:4516.12.25 -
Մամուլի տեսությունԱխտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել:Ավելին10:3516.12.25 -
Մամուլի տեսությունԹափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետը․ «Հրապարակ»Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի և իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլև հասնել բաղձալի պաշտոնին։ Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Սափեյանի հետ»։Ավելին10:2916.12.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԼոնդոնԱյցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:Ավելին10:1516.12.25 -
Մամուլի տեսությունԽոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Զուտ տրամաբանական առումով աբսուրդային պատկեր է ստացվում. Փաշինյանի իշխանությունը խնդրում է ԵՄ-ին, որպեսզի այն միջամտի Հայաստանի ներքին գործերին (ընտրություններին), որպեսզի... արտաքին միջամտություն չլինի: Այսինքն, այդ նախաճաշին ԵՄ-ի երկայացուցիչները, Փաշինյանի իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ, պատկերավոր ասած՝ խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության իրավունքը: Մյուս կողմից՝ աբսուրդային են «արտաքին միջամտության» սպառնալիքի մասին հայտարարությունները, որոնք չունեն և որևէ փաստարկված հիմք: Հայաստանն, այնուամենայնիվ, Մոլդովան չէ: Ճիշտ է, ԵՄ-ն ու Փաշինյանի իշխանությունը շատ են ցանկանում Հայաստանում մոլդովական «ընտրություններ» բեմադրել: Այսինքն, անել այնպիսի «ընտրություններ», որտեղ բոլոր ընդդիմադիրները կա՛մ բանտարկված են, կա՛մ արգելված:Ավելին10:1016.12.25 -
Մամուլի տեսությունՏեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։Ավելին10:0516.12.25 -
ԻրավականՌшզմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը. «Հետք»Վիճարկվող կետերից մեկով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Նշված սահմանափակումները չեն կիրառվել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:Ավելին10:0016.12.25 -
Մամուլի տեսությունԴեսպան Գուրգեն Արսենյանը դատի է տվել ՆԳ նախարարությանը. «Ժողովուրդ»Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված եւ որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը»։Ավելին09:5616.12.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցի-պետություն հարաբերություններում առկա ճգնաժամն իր կուլմինացիոն փուլի մեջ է մտել․ ի՞նչ լուծում կարող է լինել. «Փաստ»Թվում էր՝ նման հայտարարությունից հետո երկխոսության մասին խոսելն արդեն անիմաստ է, սակայն օրերս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Եկեղեցի-Պետություն հարաբերություններին առնչվող շատ ուշագրավ մի հոդված էր հրապարակել, որտեղ, ըստ իս, ներկայացված է առկա ճգնաժամի շատ ռեալ լուծում։ Ընդամենն անհրաժեշտ է, որ երկուստեք բարի կամք դրսևորվի։Ավելին09:5316.12.25 -
Մամուլի տեսությունԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը. «Ժողովուրդ»Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը այն փոխնախարարն էր, որ ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու ու նշել. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:Ավելին09:4616.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄինչեւ տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ կհայտարարի եւ գործը կուղարկի դատարան:Ավելին09:4216.12.25 -
Մամուլի տեսությունՔաղաքական ժողո՞վ, թե՞ նախընտրական քեֆ. հայտնի է՝ որտեղ են հավաքվելու. «Հրապարակ»Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի: Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել։Ավելին09:3816.12.25 -
Մամուլի տեսություն«Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. վարչությունը մերժել է. «Հրապարակ»ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։Ավելին09:3416.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3016.12.25 -
Մամուլի տեսությունՀայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»«Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս: Դրա համար, ըստ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի, առաջին հերթին անհրաժեշտ է նպաստավոր աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջների բավարարում, ծրագրերի հիմնական շահառուների հետ բարեկամական ու վստահելի հարաբերություններ։ Այս ծրագրերի մաս դառնալը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային հնարավորություններ տալ երկրին։Ավելին09:2516.12.25 -
Մամուլի տեսությունՆախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման․ «Հրապարակ»արզվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 մլրդ դրամ գումար է ծախսվում (աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ էլ անում է ի վնաս ՀՀ-ի։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով նիստին։ Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց, եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով` մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը:Ավելին09:2016.12.25