Լրահոս
2021-12-18
-
Քաղաքական«Ամենադուխով» Ալեն Սիմոնյանը. ժողով, բայց ոչ ազգայինԱլեն Սիմոնյանը ձեռնոց էր նետել լրագրողներին: «Ոտքի կանգնեք, երբ ես եմ գալիս»,- ականատես լրագրողների պնդմամբ հրամայել էր ժողովրդավարության բաստիոն Հայաստանի խորհրդարանի նախագահը:Ավելին21:3118.12.21 -
ՔաղաքականՔաջարանի քաղաքապետն ազատ արձակվեց. Փարամազյանն առողջական լուրջ խնդիրներ ունիՔաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Փարամազյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել 70 միլիոն դրամ գրավը։Ավելին21:2718.12.21 -
Քաղաքական«Դավադիր խունտային» ՀՀԿ-ն չի հանդուրժելու. կուսակցության համագումարը՝ առանց «տարանցիկ ուղևորների»Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերընտրվել է «Հանրապետական» կուսակցության նախագահի պաշտոնում: Նրա կուսակիցներից երկուսը դեմ են քվեարկել:Ավելին21:2518.12.21
2021-12-17
-
ՔաղաքականՈվ ոտքի չի կանգնում, վաղը կարող է հայտնվել ճաղերի հետևում.Գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց«Հայաստան» խմբակցությունը սկսել է Գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց: «Դատախազությունը դհոլչու տեղ չէ», «Նիկոլի սրտի ԲԴԽ», «Ազատել քաղբանտարկյալներին»: Այսպիսի կոչերով է այսօր իր աջակիցներին փողոց հանել խորհրդարանական ընդդիմությունը: Բարձրագույն դատական խորհրդի մոտից երթով շարժվել են Գլխավոր դատախազություն:Ավելին22:0417.12.21 -
ՔաղաքականԽոսում է նաև արաբերեն, չի խաղում տետրիս.ՄԻՊ-ի՝ իշխանության թեկնածուն «անհրաժեշտ հեղինակություն» ունիՔՊ-ականներն այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին են ներկայացրել ու հավանության արժանացրել օմբուդսմենի իրենց թեկնածուին: Նա արդարադատության փոխնախարար՝ պոլիգլոտ Քրիստինե Գրիգորյանն է, որ սահմանադրական դատարան էր բերում սխալներով թարգամանություններ: Սոցհարցումներով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ Արման Թաթոյանի փոխարեն ՔՊ-ականները առաջարկում են օմբուդսմեն դարձնել մեկին, որ խորհրդարանի օրենսդրության վարչությունում իրավագետ է աշխատել իրավագետ դառնալուց առաջ:Ավելին22:0217.12.21 -
Քաղաքական«Տավրո՛ս, դու գիտես չէ՞, որ էսի քո համար չի արվում». Թալինի համայնքապետի սկանդալային ընտրությունըԹալինում սկանդալային զարգացումներ է ունեցել համայնքապետի ընտրությունը: Ընդդիմադիր «Հայք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը վերջին պահին քվեարկել է ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին ու արագ լքել ավագանու նիստը: Գրիգորյանի ընդդիմադիր գործընկեր Դավիթ Մանուկյանը վստահ է, որ Գրիգորյանի վրա ճնշումներ են բանեցվել:Ավելին21:4817.12.21 -
Քաղաքական«Քայլական» ավագանին պառակտվում է. Երևանին սպասվում է «անխուսափելի հիասթափություն»Քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում Երևանի քաղաքապետարանում: Դեկտեմբերի 22-ին՝ առավոտյան 10-ին կգումարվի Երևանի ավագանու նիստը՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրակարգով: Հիմա իշխող ուժը մերժում է յուրային՝ կարգին Հայկոյին, նրա փոխարեն քաղաքապետի աթոռին տեսնում՝ Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:Ավելին21:4617.12.21 -
ՀասարակականՈ՞ւմ «դուքյանն» է ԵՊՀ-ն. նախկին «քայլական» պատգամավորն ընտրվել է ԵՊՀ ռեկտորԵրևանի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել նախկին «քայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա, ով պատգամավորի կարիերան ավարտել է 5 ամիս առաջ, իսկ Մայր ԲՈՒՀ-ը համարում է ապաքաղաքական կառույց: «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով ա լինո՞ւմ», «ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի» գրությամբ պաստառներով են ուսանողները համալսարան գնացել, հայտարարել, որ չեն ցանկանում Մայր ԲՈՒՀ-ը դառնա իշխանության կամակատարը: Ի դեպ՝ Հովհաննիսյանին համալսարան է ուղեկցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:Ավելին21:4317.12.21 -
ՔաղաքականԷն մարդկանց պիտի կալանավորեն, որ չեն կռվել. Աշոտ Երկաթին ազատ արձակելու հանրային պահանջՀայաստանում ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող ավելի քան հինգ տասնյակ մարդուց միայն մեկն է անազատության մեջ՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: 17-րդ օրն է՝ զրկված է ազատությունից լեգենդար հրամանատարը:Ավելին21:4117.12.21 -
ՏարածաշրջանԷրդողանը, լիրան գահավիժում են. Թուրքիայում սոցիալական բունտ էԹուրքիայի նախագահը որոշել է երկրում սոցիալականից քաղաքականի վերածվող բողոքի հարցերը փողով լուծել: Լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին Էրդողանը փորձում է սիրաշահել թուրքերին:Ավելին21:2917.12.21 -
ՔաղաքականԸնտրելու և ընտրվելու իրավունքի համար «խիստ վտանգավոր միջամտություններ» է նկատում ՄԻՊ-ըԱրձագանքելով քաղաքապետին անվստահություն հայտնելու իշխանականների քայլին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ քաղաքական ու իրավական գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։Ավելին16:5817.12.21 -
ՔաղաքականՄԻՊ-ի իշխանության թեկնածուն պնդում է՝ «անհրաժեշտ չափի հեղինակություն ունի»Իշխանության Օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն այսօր խորհրդարանում պնդել է, թե ինքը ունի անհրաժեշտ հեղինակություն, մասնագիտական հետագիծ՝ ՄԻՊ դառնալու համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Գրիգորյանի կենսագրությունից իշխանականներին դուր չեկող փաստեր է մեջբերել:Ավելին16:5617.12.21 -
Հասարակական«ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չէ». ուսանողական բողոքի ակցիաՊետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր բողոքի ակցիա են արել ռեկտորի ընտրության դռնփակ սրահի դիմաց:Ավելին16:4317.12.21 -
Քաղաքական«Դատախազությունը դհոլչու տեղ չէ». սկսվում է Գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց«Դատախազությունը դհոլչու տեղ չէ», «Նիկոլի սրտի ԲԴԽ», «Ազատել քաղբանտարկյալներին»: Այսպիսի կոչերով խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներն այսօր բողոքի ակցիա են արել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, այնուհետև երթով շարժվել Գլխավոր դատախազություն:Ավելին16:3117.12.21 -
ՔաղաքականՈստիկանական մեծաթիվ ուժերի կուտակում Թալինում. համայնքապետ է ընտրվել ՔՊ-ական Տավրոս ՍափեյանըՈստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել այսօր Թալինում, որտեղ համայնքապետ է ընտրվել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը: ՔՊ-ն Թալինում հավաքել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք՝ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» ուժերը մտադիր էին կոալիցիա կազմել և իրենցից ընտրել համայնքի ղեկավար:Ավելին16:2917.12.21 -
ՀայաստանՀայաստանը դարձել է «լրտեսական ծառայություններից օգտվող» երկիրՀայաստանը ժողովրդավարության բաստիոն անվանող իշխանությունների օրոք մեր երկիրը առաջին անգամ հայտնվել է հեռախոսները վարակող լրտեսական ծրագրեր օգտագործող երկրների ցանկում: Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը կառավարող Meta-ն ջնջել է մոտ հազար հինգ հարյուր կեղծ հաշիվ, որոնք լրտեսող ծրագրեր են տարածել։Ավելին16:2817.12.21 -
ՀասարակականՀայ գերիներին էլեկտրահարել են, ձեռքերը ծխախոտով վառել. սարսափելի մանրամասներԱդրբեջանցիները պատերազմի օրերին գլխատել են խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանն այսօր սարսափելի մանրամասներ է պատմել, թե ինչպես են ադրբեջանցիները, այդ թվում բուժաշխատողներ, հայ գերիների ձեռքերը ծխախոտով վառել, կտրել ականջը, ձեռքերը, տանջել էլեկտրահարելով։Ավելին16:0617.12.21
2021-12-16
-
ՔաղաքականՍյունիքի սցենարը՝ Լոռիում. ՔՊ-ն բռնաճնշումներ է սկսել իր պարտության վայրերումՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները հասել են Լոռի: Վանաձորցիները ցույց են անում, պահանջում ազատ արձակել հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին:Ավելին14:2616.12.21 -
Քաղաքական«Ալիևի փաստաբաններ՝ Հայաստանի ԱԺ-ում». իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներՔՊ-ական պատգամավորներն ընդդիմադիր Թագուհի Թովմասյանին մեղադրում են ադրբեջանահաճո հայտարարություններ անելու համար:Ավելին14:2316.12.21 -
Քաղաքական«Սուրեն Պապիկյանին ռադ արա, Փաշինյան» ասած քաղաքացուն բերման են ենթարկել«Սուրեն Պապիկյանին ռադ արա, Փաշինյան»,- քաղաքացին դիմացի մայթից դիմել է Հայաստանի վարչապետին, երբ նա դուրս գալիս է եղել «Քաղաքացիական պայմանգրի» գրասենյակից: Փաշինյանի հեռանալուց հետո, քաղաքացուն բերման են ենթարկել:Ավելին13:0216.12.21