Լրահոս

2022-01-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվել է կոլեգիայի նիստ
    Հունվարի 26-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
    18:40
    26.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունից
    Հայլուր 18:30 Մասնատված մարմինը՝ լոգարանում, ոտքերը՝ բակում. մանրամասներ՝ Վանաձորի ողբերգությունից | 26.01.2022
    18:30
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչներին
    Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
    18:11
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում. Լավրով
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր: Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ունեցած ելույթում:
    17:54
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալ
    Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Նրա խոսքով`Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։
    17:34
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանությունը
    Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները: Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:
    17:17
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
    Թուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպությունը երկրի տարածքում հարցումների է իրականացրել, որի համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է։ Կազմակերպության փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցությունը վերջին մեկ տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ շուրջ 30․1%։
    17:12
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամուսինը կնոջը մասնատել է դանակով և կացնով․ նոր մանրամասներ՝ դաժան սպանությունից
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
    17:05
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացու մեքենայում ավելի քան 300 գրամ մարիխուաննա է հայտնաբերվել
    Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։
    17:04
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
    Հունվարի 26-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:
    16:49
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել, որի աշխատավարձի չափը 629 000 դրամ է
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր խորհրդական է նշանակել Գարիկ Բարսեղյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասով` 1. Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում»։
    16:32
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստորագրվել է համագործակցության հուշագիր
    Ստորագրվել է համագործակցության հուշագիր Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Վորլդ Վիժն Հայաստանի միջազգային բարեգործական կազմակերպության Նոյեմբերյանի տարածքային զարգացման ծրագրի համակարգող Լիանա Անանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել՝ ի շահ մարզի համայնքների ու երեխաների զարգացման և բարեկեցության։
    16:25
    26.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Կորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ
    Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
    16:21
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի Սարգսյան
    Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը գրում է․  «Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ»։
    16:07
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան
    5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: «ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է պատգամավորը։
    16:01
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախում նույնպես նախատեսում են փոփոխել սահմանադրությունը
    Հունվարի 26-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում  «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։
    16:01
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2022թ. ամռանը ժամկետային ծառայություն իրականացնող ՀՀ վերջին քաղաքացին կհեռանա Արցախից. Հայկ Մամիջանյան
    2022թ. հունիս-հուլիսին Հայաստանի վերջին քաղաքացին, որը ժամկետային ծառայություն է իրականացնում, կհեռանա Արցախից, հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի անվտանգության, այդ թվում ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ «Ինչպե՞ս են ծնողները կարծում՝ որտե՞ղ է իրենց երեխաների համար ավելի անվտանգ ծառայելը՝ Ղարաբաղո՞ւմ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր, թե՞ Սյունիքում և Գեղարքունիքում Փաշինյանի օրոք»,- հարց է տվել Մամիջանյանը։ Խմբակցության քարտուղարը վստահություն է հայտնել, որ մեր բանակը, չնայած ժամանակավոր դժվարությանը, կմնա Հայաստանի անվտանգության եւ անկախության երաշխավորը։
    15:57
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. «Armlur.am»
    «Armlur.am»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Մեկնաբանության համար «Armlur.am»-ը փորձել է կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չեն պատասխանել հեռախոսազանգերին:
    15:55
    26.01.22
    Ավելին