Լրահոս
2022-02-11
-
Արտաքին քաղաքականությունԹուրքական թերթ. «Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու»Թուրքական թերթ. «Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու»Ավելին10:4111.02.22 -
ԱրցախԱրցախի ԱԳ նախարարը պատերազմից հետո առաջին անգամ այցելել է ԲրյուսելԱյցն ամփոփվել է Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումովԱվելին10:3011.02.22 -
ՀայաստանԱրմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԱրմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԱվելին10:2311.02.22 -
ՀայաստանՓակ ճանապարհներ, ձյան տեղումներ․ Հայաստանում եղանակը բարվոք չէՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Ավելին10:1411.02.22 -
ՀասարակականՀայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթողԲյուրականի աստղադիտարանից տեղեկացնում են, որ հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։ Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցն արժանացել են առաջին մրցանակին։ Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը, կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։ Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը: Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը շնորհվում է 2014թ-ին: Այն տրվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը:Ավելին00:1011.02.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցությունը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրելԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել, «Փաստինֆո»-ին ասել է նախագծի հեղինակներից Անդրանիկ Թևանյանը։ Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է գնահատական տալ և վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին», որը 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրել են Էրդողանը և Ալիևը, նաև առաջարկվում է սահմանել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանն իրավունք չունի անցնել։ «Հայաստանի խորհրդարանի լռությունը տարօրինակ կլինի, երբ ակնհայտ հակահայկական հռչակագիր է վավերացվում, իսկ մենք որևէ ձայն չենք հանում: Հայաստանի խորհրդարանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա «Շուշիի հռչակագրին»՝ ելնելով այնտեղ առկա դրույթներից։ Մենք էականորեն պետք է վերանայենք ազգային անվտանգությունը»,-ասել է պատգամավորը: «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ, առաջիկայում կմտնի նաև ԱԺ հերթական նիստերի օրակարգ կամ կքննարկվի արտահերթ նիստով։ «Հուսով ենք՝ իշխող մեծամասնությունը չի մերժի նախագիծը, այլապես կստացվի, որ ՔՊ-ն ողջունում է «Շուշիի հռչակագիրը»,-ասել է Թևանյանը: Նախագծի հեղինակներն են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանը և Արմեն Ռուստամյանը:Ավելին00:0511.02.22
2022-02-10
-
ՄիջազգայինՍնուփ Դոգին մեղադրել են սեռական բռնության մեջՌեփեր Սնուփ Դոգին մեղադրել են սեռական բռնության մեջ։ Համապատասխան հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի դատարան: Այս մասին գրում է TMZ-ը։ Դատարան դիմած կնոջ խոսքով՝ 2013թ. մայիսի 29-ին նա այցելել է Կալիֆոռնիայի Անահայմա քաղաքում երաժշտի համերգներից մեկին։ Շոուից հետո նախկին կավատ և Սնուփ Դոգի վաղեմի ընկեր Բիշոփ Դոն Մեջիկ Խուանն առաջարկել է նրան տուն ուղեկցել։ Կինն ասել է, որ քնել է մեքենայի մեջ, իսկ երբ արթնացել է, նրանք ոչ թե իր տանն են եղել, այլ Խուանի, որտեղ տղամարդիկ իրեն ստիպել են սեռական հարաբերություն ունենալ։ TMZ-ի աղբյուրի տվյալներով՝ կինը Սնուփ Դոգից և Դոն Խուանից պահանջել է 10 մլն դոլար մինչդատական կարգով, սակայն նրան մերժել են: Դոգը հերքել է բոլոր մեղադրանքները։ Իր Instagram-ում նա գրառում է կատարել, որում հայտարարել է «ոսկի փնտրողների սեզոնի» մեկնարկի մասին:Ավելին23:5510.02.22 -
ՀասարակականԲացահայտվածներն ախր կարող էին օրինակ վերցնել իրենց «գործընկերներից» և հիմնադրամ ու ՀԿ բացել. Վահե ԳրիգորյանԱյսօր բացահայտված պետական դավաճաններն նաև անուղեղ են, տարօրինակ անուղեղ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Ախր, կարող էին օրինակ վերցնել իրենց «գործընկերներից». գնալ, մի քանի հիմնադրամ ու ՀԿ բացել, անուններն էլ դնել, ասենք, «Բաց հասարակության հիմնասյուներ» կամ «Իրազեկ թշնամիների միավորում» կամ էլ թեկուզ «Կանանց այլասերման կենտրոն», ինչու ոչ, «Սոցիոֆլոպ» կամ «Ալբանաշեն» ու ադրբեջանից եվրոպա, այնտեղից էլ Հայաստան փոխանցվող գումարները հանգիստ ստանալ: Այդ դեպքում արարքն կորակվեր ոչ թե որպես հանցագործություն` պետական դավաճանություն, այլ «հասարակական գործունեություն» կամ հետազոտություն: Ձեռքի հետ էլ մի քանի ակցիա կանեին ընդդեմ պետության, բանակի ու, իհարկե, «հանուն խաղաղության»: Դե, բազմաթիվ Հայաստանյան ՀԿ-ների ու հիմնադրամների նման»:Ավելին23:4810.02.22 -
ՀայաստանԸնտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ․ իրավաբանԿարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ «Իշխանական խունտան, որի ղեկավարը մտավորականությանն ու գիտության մարդկանց տարբեր առիթներով հակաէսթետիկ որակումներ է տվել` լափամանից օգտվողներ, պարապ «կոֆե խմողներ», հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար: Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» կամ առհասարակ մերժեն 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած, երկիրը պարտության տարած, Արցախի 75 տոկոսը հանձնած, թշնամու ոտքը Հայաստանի տարածք բերած իշխանիկների հրավերը: Pantene Pro-V` երկուսը մեկում պաշտոնյան ընդամենը օգտագործեց նրանց` նախագահի պաշտոնը ժամանակավորապես իր վրա հագնելու կապակցությամբ: Սա բոլորիս ցավն է: Ոմանց դեպքում ակնհայտ էր, որ այնտեղ պետք է լինեն` նեղ անձնական շահադիտական նպատակներով` ընտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ… Սակայն մյուսների դեպքում ցավալի է: Ամենացավալին ու ամոթալին հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն հեղինակած Ռոբերտ Ամիրխանյանի նվաստալի ծառայամտությունն է մի անձի, ում քաղաքական թիմը հետևողական իրագործում է Ալիևի և Էրդողանի միացյալ երազանքը` ավիրելով հայոց բանակը: Հ.Գ. Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին»,- գրել է Հայրապետյանը:Ավելին23:3510.02.22 -
ԱրցախԱրցախի առաջին Թումո տուփն է բացվել ՄարտակերտումԱրցախի առաջին Թումո տուփը բացեցինք Մարտակերտում, իսկ Մարտունու և Ասկերանի Թումո տուփերը կտեղադրվեն շուտով, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Թե մարտակերտցի երեխաների կյանքն ինչպես է փոխվելու, մենք կարճ ժամկետում կզգանք: Շրջանների, հատկապես՝ առաջնագծին մոտ բնակավայրերի երեխաները պետք է ունենան որակյալ կրթության համար անհրաժեշտ առնվազն նույն պայմանները, ինչ՝ Ստեփանակերտում»:Ավելին23:2010.02.22 -
ՀայաստանՄարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով․ ԹաթոյանԳեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. փաստահավաք աշխատանքների մանրամասներ Այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր: Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո: Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը: Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։ Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել: ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը: Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ և ավել հեռավորությամբ հարևան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար ու այն էլ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով և այլն: Ջաղացաձորում մինչև ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել: Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո: Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը: Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից, ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից: Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր): Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր։ Ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի և մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը: Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել ինչպես են ադրբեջանական զինծառայողներն, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում: Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը: Հանդիպումների ժամանակ բարձրացվել են նաև անհատական հարցեր, որոնք ըստ Պաշտպանի իրավասության` ընթացք կտրվեն։ Այս այցերի ընթացքում տեղում ուսումնասիրվել են Մարդդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված հարցերը և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում ստացված տվյալները։ Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սա պարզապես կենսական հարց է: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից: Այս արդյունքները նույնպես կներառվեն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում և կուղարկվեն միջազգային ու ՀՀ համապատասխան կառույցներին:Ավելին23:0210.02.22 -
ՀայաստանՇղթայական ավտովթար Սյունիքում. բեռնատարի կցորդիչը կախվել է դեպի ձորըՍյունիքի մարզի Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին` երթևեկությունը դարձելով միակողմանի: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ–ից։ Այսօր` ժամը 12:36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ՃՏՊ–ի մասին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մոտ 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը։ Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է։ Տուժածներ չկան: Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ։ Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։Ավելին22:3510.02.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը փետրվարի 11-ին կբարձրանա 4-6 աստիճանովՀանրապետության տարածքում փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ի ցերեկը 4-6 աստիճանով կբարձրանա: Մայրաքաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:Ավելին22:2510.02.22 -
ՀասարակականՍալեմի վհուկները և հարեմի դատավորները․ Վահե ՀովհաննիսյանՊատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում(ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։ Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օգնականներին՝ կարդալ այս պատմությունը։ Պատմությունը սկսվել է, երբ քաղաքի քահանայի դուստրերը հիվանդացել են այն ժամանակ գիտությանն անհայտ մի հիվանդությամբ, հետո հիվանդացել են ուրիշները։ Բժիշկը, անծանոթ հիվանդությունը չհասկանալով, հայտարարել է, որ դա հիվանդություն չէ, այլ այդ մարդիկ ենթարկվել են Սատանայի ներգործությանը. Նրանք վհուկներ են։ Եվ այդպես սկսվել է անմեղ, պարզապես հիվանդ մարդկանց դատավարությունը, տանջանքները և մահապատիժները։ Մի քանի տարի անց՝ 1697 թվականին, դատավորներն ընդունել են իրենց մեղքը, և որոշումները ճանաչվել են անվավեր։ Հետագայում այս դատավարությունը հեղինակավոր պատմագրի կողմից համարվել է այն ժայռը, որի վրա ջախջախվեց թեոկրատիան։ Այսօրվա Հայաստանում ընթացող դատավարությունները իրենց այլանդակությամբ քիչ են տարբերվում այս պատմությունից, պարզապես 21-րդ դար է և մահապատժի փոխարեն զանգվածաբար օգտագործվում են կալանքը՝ որպես խափանման միջոց և քրեական գործերը՝ որպես ընդդիմախոսներին ճնշելու եղանակ։ Ի՞նչ տարբերություն Սալեմի բժշկի «ախտորոշման» և այսօրվա հրահանգների միջև։ Ի՞նչ տարբերություն Սիլվայի ցուցմունքների և Սալեմի վկաների միջև, որոնք ասում էին, թե տեսել են՝ ինչպես է Սատանան այցելում հիվանդ մարդկանց։ Ի՞նչ տարբերություն 1692 թվականի դատավորների և 2022-ի դատավորների միջև, որոնք անում են այն ամենը, ինչը նրանց հրահանգվում է՝ առանց մասնագիտականամոթի և մարդկային խղճի խայթի։ Ի՞նչ տարբերություն օրենքից խոսող ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և 1692-ին Աստծո անունից խոսող ու մարդկանց տանջամահ անող արդարադատների միջև։ Այնուհանդերձ, մի տարբերություն կա։ 1692-ին հնարավոր չէր ունենալ Ալեքսանդր Ազարյան ,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյանի նման դատավորներ։1692-ին չկար ընտրության հնարավորություն, իսկ հիմա կա։ Հետևաբար՝ կրկնակի անգամ ծանրանում է կամակատար դատավոր լինելու մեղքը։ Ի՞նչ տարբերություն դատական օրենսգիրքը և մյուս օրենքները սեփական շահերին մեկ վայրկյանումհարմարացնելու՝ այսօրվա մոլուցքի և 1692-ին վհուկների անվան տակ այլանդակությունների։ Տարբերությունն այն է, որ այսօր դարն ավելի լուսավոր է, և բոլոր նման քայլերն արվում են ի սկզբանե սեփական հանցանքի գիտակցմամբ, այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում այսուհետ Նիկոլի 3D նկարն էլ դնեն, միևնույն է, կատարողները չեն դառնալու ավելի ազնիվ և ավելի արդար։ Մղձավանջի վերջը Բոլոր այլանդակությունները, անօրինականությունների բոլոր փուլերը մի օր վերջանում են։ Ի՞նչ, ի՞նչ կորուստների և տառապանքների գնով, դա այլ հարց է։ Ո՞ր դատով, ո՞ր ողբերգությունից հետո կավարտվի այս փուլը դժվար է ասել։ Երբ դատում էին Քոչարյանին և գեներալներին, ասում էինք, որ սա բերելու է մեծ աղետի։ Լսող չեղավ, աղետը եկավ, սարսափելի աղետը, բայց էլի կա Նիկոլը, նրա դատախազները,նրա ՀՔԾ-ն, նրա դատավորները կան։ Ո՞ր ողբերգությունն է այն ժայռը, որի վրա փլուզվելու է այսօրվա մղձավանջը։ Նրանց հռչակած պետությունը՝ «Նոր Հայաստանը», վաղուց փլուզվել է, բայց նրանք դեռ կան։ Հաց բերողի մահվան պատճառ դարձած դատաիրավական բարձրաստիճան պաշտոնյաները 2018-ից հետո սահուն սկսեցին սպասարկել« Նոր Հայաստանին», բոլոր այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակ վճիռներ են կայացրել, 2018-ից հետո սկսեցին սպասարկել նորերին։ Նիկոլին դատողը դարձել է Նիկոլի համար դատող։ Մի տեղ այդ շղթան պետք է կտրվի։ Եվ երբ ես ասում եմ, որ մեզ հաջողության համար պետք է ոչ թե գոռգոռոց,այլ՝ քաղաքական բովանդակություն, նաև այս թեզը նկատի ունեմ. դատաիրավական համակարգի բոլոր՝ անօրինականություններ թույլ տված ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա սկզբունքային բովանդակային թեզ է։ Հակառակ դեպքում հաջորդ իշխանության օրոք էլ կկախեն հաջորդ ղեկավարի նկարը, և այլանդակությունները կշարունակվեն։ Ինչ-որ մի պահից մեր երկրում պետք է հստակություն մտնի. կան բաներ, որ չի կարելի անել, որ անպատիժ չի կարող մնալ։ Սալեմի դատավարությունը միմիստիկ-խորհրդանշական պատմություն էլ ունի։ Կախաղան բարձրացողներից մեկը կյանքի վերջին վարկյաններին դիմել է դատավարությա ն առանցքային դեմքերից մեկին՝ ասելով. «Դու ստախոս ես... զրկիր ինձ կյանքից, և Աստված քեզ կպատժի արյունով»։ Տարիներ անց մարգարեությունը կատարվում է. անմեղ մարդկանց դատապարտած անձըմահացել է գլխուղեղի արյունահոսությունից՝ սեփական արյան մեջշաղախվելով։ Սա կարող է լեգենդ համարվել, սակայն կա արյան ու տառապանքի մի ծավալ, որը մշտապես բերում է պատասխան պայթյունի, սա գրեթե ֆիզիկա է։ Այսօրվա Հայաստանում արյունն ահռելի չափերի է հասել։ Այս վիճակը պետք է դադարեցնել։ Վրեժը, անեծքը, քենը ամենուր են, սա բերելու է նոր աղետի։ Ես չգիտեմ՝ ինչ է մտածում վատառողջ պրոֆեսոր Չարչյանին կալանավորող դատավորը և նրան դա անել հրահանգողը, ես չգիտեմ, թե ինչ է մտածում Ա.Դանիբեկյանը՝ նոյեմբերի 9-ից հետո անվրդով շարունակելով իր դատը, ես չգիտեմ՝ ինչ են մտածում Առուշին, Մանթաշյանին, Բախշիյանի ն , Փարամազյանին և այլոց կալանավորող դատավորները և նրանց հրահանգավորողները, բայց նրանք խտացնում են արյունը և ցավը մեր երկրի՝ առանց այդ էլ արնաքամ հողի վրա։ Հայաստանում արյան և վրեժի հոգեբանությամբ կառավարումը և ընդհանրապես մթնոլորտը պետք է փոխվի։ Սա ոչ մեկին շահավետ չէ։ Սա էլ՝ փոփոխությունների բովանդակության հաջորդ սկզբունքը։Ավելին22:1010.02.22 -
ԱրցախՆազիկ Ավդալյանը կրկին Արցախում էԱրդեն մի քանի օր է` Արցախում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: «Արցախպրես»-ին Նազիկ Ավդալյանն ասել է, որ պատերազմից հետո Ստեփանակերտում շատ է եղել, բայց այս անգամ որոշել է այցելել Արցախի շրջաններ. արդեն եղել է Մարտունիում և Մարտակերտում:Ավելին22:0010.02.22 -
ԱռողջապահականԵ՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանըQR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։Ավելին21:5610.02.22 -
ՀասարակականՆոյեմբերի 16-ին գերեվարվածների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի հետևանքով ռազմագերի Մարտիրոսյանը զոհվել էՆոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետեւանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ՝ լրատվամիջոցը խնդրել է նաև տեղեկացանել, թե ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի՞ անձ է տուժող ճանաչվել, քանի՞ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, Ադրբեջանի քանի՞ ռազմական գործչի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարվել և քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով, ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման հատկանիշներով, քանի՞ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգման համար, արդյոք հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ։ Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելու կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելու փաստերը։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել՝ նշելով, որ առավել մանրամասն տեղեկություն չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն։Ավելին21:4810.02.22 -
Հայաստան«Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեցԵրեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Փաստաբանը նշեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի այդ որոշումը։ Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։ «Սպասելի որոշում էր։ Դեռեւս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ քննարկումը տեղի ունեցողի հետ։ Ի դեպ, դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անմեղության կանխավարկած էր խախտել։ Դատավորը ժամանակին քննարկել էր նաեւ կալանավորման հարցը, որը նույնպես բավարարել էր։ Այս առումով դատավորն իր քիմքին հաճելի որոշում է կայացրել»,- ասել է Վարոսյանը։ Դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։Ավելին21:2410.02.22 -
ՀասարակականՔաղաքացին կոտրելով «Արցախբանկ»-ի դռան ապակիները՝ մտել է բանկԺամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:Ավելին21:2010.02.22