Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայից հետո հայաստանից է կախված լինելու՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ ոչ․ Բաբայան
    Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ -Պարոն Բաբայան,  ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպիսի՞ պատերազմ է Ռուսաստանը վարում, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս ծայրահեղ լարվածությունն ինչպե՞ս կհանգուցալուծվի եւ ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: -Պատերազմը, ի վերջո, կավարտվի Ռուսաստանի օգտին, ՌԴ-ն իր ձեւակերպած, իր առջեւ դրված խնդիրը հաստատապես լուծելու է՝ ապառազմականացնելու է Ուկրաինան ընդհանրապես:  Ըստ իս՝ Ռուսաստանը մի փոքր շտապում է, եթե պետք է մի հինգ օրում գային Լուգանսկն ու Դոնբասը վերցնեին, հասնեին Մարիուպոլ, հետո նոր առաջ շարժվեին, ես համարում եմ, որ ամեն ինչը համատեղ են արել, մեծ հաշվով լուրջ թերացում չի, բայց ես կարծում եմ, որ արագ են արել: Սպասենք-տեսնենք՝ այսօր (երեկ) Մարիուպոլի հարցն ավարտո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից հետո կարծում եմ, որ զորքն ավելի արագ է առաջ գնալու։ Գուցե մարտի 2-ին չավարտվի, ավարտվի 9-10-ին, բայց ավարտելու են հօգուտ իրենց, Ուկրաինան այլընտրանք չունի, Ռուսաստանը որքան էլ կորուստներ ունենա, միեւնույն է, լուծելու է իր խնդիրը: Թե ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա, ակնհայտ է, որ Ուկրաինայում ամեն ինչ ավարտելուց հետո զբաղվելու են մեր տարածաշրջանով: Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ փորձեց միջնորդ դառնալ, այսօր էլ Ադրբեջանի թե՛ բանակից, թե՛ քաղաքացիական հատվածից կոչ են անում ադրբեջանցիքին՝ մասնակցել դրան, որովհետեւ հասկանում են, որ Ուկրաինայից հետո իրանցով են զբաղվելու: -Նկատի ունեք միութենական պետությո՞ւն է ձեւավորվելու, թե՞ նոր սովետ: -Գիտեք՝ սովետ չի դա: Ռուսաստանը գերտերություն է եւ այդ կարգավիճակը պահպանելու համար պետք է մի 300 միլիոնանոց շուկա ունենա, իսկ Սովետմիության տարածքը, որ ասում եք՝ Մոլդովիա, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիան ուղիղ այդ 300 միլիոնն են: Կարծում եմ՝ տնտեսական միություն են ձեւավորելու ու բոլորին մտցնելու մեջը: Երկրորդ․ ՆԱՏՕ-ն մոտ չգա այդ տարածքներին, երրորդ․ Եվրոպայի այն տարածքներում, որն իր համար վտանգ է ներկայացնում՝ Պոլշան, Ռումինիան, այս տեղերից էլ հրթիռները հանեն: Ոմանք ասում են, թե չի հանի, ես էլ ասում եմ՝ դե, կտեսնեք, կստանան նման հրթիռների համակարգ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, իսկ Լատինական Ամերիկայի պետություններում էլ, չի բացառվում, նույն ձեւի ԱՄՆ-ն ստանա էդ ռուսական հրթիռների համակարգը: -Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում: -Մենք ունենք երկու ճանապարհ՝ ընդգրկվում ենք այդ շարքի՞ն, թե՞ Ադրբեջան-Թուրքիա բանակցություններում Ղարաբաղի խնդիր ենք լուծում, տարածաշրջանում ապաշրջափակում ճանապարհներ եւ դառնում որպես խաչմերուկ։ Ո՞րն ենք ընտրում, ո՞ր ճանապարհով ենք գնում։ Իմ կարծիքով, մոտ ժամանակներս մեր պետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է լինելու այդ հարցերին պատասխանել: -Իսկ Դուք ո՞ր ճանապարհի կողմնակիցն եք: -Ես համարում եմ, որ Արցախի հարցում միանշանակ անկախություն պետք է լինի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե ոչ, ապա պետք է խոսել Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված է մեր ազգային խնդիրներից, ում հետ ենք կարողանում ճիշտ խոսել, ճիշտ լուծում գտնել, ով է պատրաստ մեր խնդիրը լուծել, որ մենք էլ մեր քայլը ճիշտ ընտրենք: Այսպես թե այնպես՝ Ձեր ասած սովետը չի ստեղծվում, ստեղծվում է շուկա, որը մեզ էլ է պետք: -Իսկ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չե՞ն մեկուսացնում այդ պետությունը, տնտեսական դժվարություններ չե՞ն լինելու: -Դեռ հարց է՝ այդ սանկցիաները մինչեւ վերջ կիրառելո՞ւ են, թե՞ ոչ: Եթե երեկ նկատել եք, երբ ՌԴ ղեկավարն ասաց, որ մարտական գլխիկները լիցքավորեք ու շրջեք դեպի հարեւանի կողմը, որտեղից վտանգ է գալիս, երեկոյան ամերիկացիները հայտարարեցին՝ կներեք, մենք ի՞նչ ենք արել, որ դեպի մեր կողմն եք ուղղում… Սա ի՞նչ է նշանակում: Դե, մի պահ պատկերացրեք՝ ինչ կարող է լինել։ Կարող են, չէ՞, այդ պետությունները հետ կանգնել սանկցիաների սպառնալիքներից։ Իհարկե։ Այնպես որ, ոչինչ դեռ չի կարելի պնդել: Ոչ մի պետություն չի գնա իր անվտանգության դեմ: Կրկնում եմ՝ Ռուսաստանն իր առջեւ խնդիր է դրել եւ իրագործելու է: Նա երեք կետ է դրել, կարդացեք այդ կետերը եւ տեսեք, որ իր գործողությունները դրան հասնելուն են միտված: Վերջ: Առաջին կետն այն է, որ 1997 թվականից սկսած, ՆԱՏՕ-ն որտեղ եղել է, վերադառնա այդ կետում, առաջ չկարողանա գնա։ Սովետական այդ տարածքում չի կարող ՆԱՏՕ-ի զորք լինել՝ երկուս, եւ երրորդը՝ Եվրոպայի ընդհանուր անվտանգության խնդիր լուծել։ Վերջ։ Ինքը գնալու է դրան: -Այսինքն, Ռուսաստանի կղզիացման, մեկուսացման հեռանկար չկա՞: -Գիտեք՝ մենք միշտ թերագնահատում ենք մեր աշխարհագրական դիրքը, Ուկրաինայից հետո Հայաստանից շատ բան է կախված լինելու բոլոր առումներով՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ չի կառուցվի, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Հայաստանը, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ադրբեջանը, ինչքանո՞վ է երկխոսելու Հայաստանի հետ: -Հիմա մեր իշխանություններն անորոշ լռություն են պահպանում, սա նորմա՞լ է: -Ես տեղյակ չեմ՝ ինչ դիրքորոշում ունեն: -Ադրբեջանը քայլեր է անում, որոնց մասին Դուք էլ խոսեցիք, Վրաստանը հայտարարեց, որ չի միանա ՌԴ-ի դեմ սանկցիաներին, իսկ Հայաստանից ձայն չկա: -Միգուցե ներքին կարգով են խոսում իրար հետ, ես չգիտեմ:
    10:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է ՄԱԿ-ը․ Միրզոյան
    Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։ 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։ Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»:
    10:13
    01.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին
    Առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
    10:09
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սոցիալական
    Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում: «Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»:
    10:05
    01.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Փաշինյանը ՔՊ պատգամավորներին անձամբ է հորդորել, զգուշացրել՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված: «Ժողովուրդ» Ադրբեջանցիներն ու թուրքերը խոչընդոտում են հայ գիտնականների աշխատանքը, որովհետև պետության կողմից չկա հստակ ռազմավարություն ու հայեցակարգ: «Հրապարակ» Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: «Փաստ» Գազի սակագնի բարձրացումով ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնել: «Փաստ» ՀՔԾ վարույթում Մարտի 1-ի գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ:
    09:57
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա. Զելենսկին՝ ՌԴ հետ բանակցությունների մասին
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Խոսելով ՌԴ հետ բանակցությունների մասին՝ երկրի նախագահը նշել է, որ Ուկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա: Նրա խոսքով` ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան իր հերթին պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար:
    09:54
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խերսոնը շրջափակման մեջ է. քաղաքապետ
    Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է ռուս զինվորականների կողմից քաղաքը շրջափակելու մասին: Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ճանապարհներ են փակել քաղաքի մուտքերի մոտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հայտարարել էր քաղաքի շրջափակման մասին։ Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։ «Ռուսական բանակը փակուղիներ է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա», - գրել է նա։ Կոլիխաևը դիմել է նաև քաղաքի բնակիչներին և հորդորել հանգստություն պահպանել, պարետային ժամի ժամանակ դուրս չգալ փողոց, որևէ մեկի հետ ագրեսիվ բանակցությունների մեջ չմտնել և «հակամարտությունների չհրահրել թշնամուն»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը փետրվարի 27-ի առավոտյան հայտարարել է Խերսոնի արգելափակման մասին։
    09:50
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ-ն վաղը ՀՀ նախագահ կընտրի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/03/01/1207988/
    09:48
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
    Այսօր առավոտյան Մոսկվայի երեք օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո») ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Յանդեքս։ Ժամանակացույց» ծառայությանը։ Երևանի ժամանակով 08։46-ի դրությամբ «Վնուկովոյում» 5 չվերթ է հետաձգվել, 34-ը` չեղյալ հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 6 չվերթ է հետաձգվել, 10-ը` չեղյալ հայտարարվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ է հետաձգվել, 48-ը` չեղյալ հայտարարվել: Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ–ից թռիչքների համար և արգելել 5 «օլիգարխների» մուտքը երկիր Հիշեցնենք` փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտարարեց, որ Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռչել միության տարածքով կամ վայրէջք կատարել այնտեղ:
    09:43
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը պատմել է Պուտինի հետ զրույցի մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մշտական կապի մեջ է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Մակրոնը հայտնել է Facebook-ի իր էջում։ «Ես մշտական կապի մեջ եմ նախագահ Զելենսկու հետ։ Կցանկանայի նշել նրա պատասխանատվության մեծ զգացումը։ Վերջինիս խնդրանքով եւ հումանիտար իրավիճակը հաշվի առնելով՝ զանգահարել եմ նախագահ Պուտինին»։ Նրա խոսքով՝ ինքը Պուտինին կրկնել է «ռուսական հարձակումն Ուկրաինայի վրա դադարեցնելու միջազգային հանրության պահանջը եւ պնդել է անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը»։ «Երբ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները սկսվեցին, ես նրան խնդրեցի դադարեցնել բոլոր հարվածներն ու հարձակումները խաղաղ բնակչության եւ բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ու ապահովել հիմնական ճանապարհների անվտանգությունը։ Նա հաստատեց այս կետերով պարտավորություն ստանձնելու իր պատրաստակամությունը։ Ես պահանջեցի պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը եւ խաղաղ բնակիչների պաշտպանությունը, օրինակ՝ օգնության առաքումը: Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Իրավիճակի վատթարացումից խուսափելու համար ես նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ մնալ։ Մենք կշարունակենք մեր քննարկումները»,- ասել է նա։
    09:40
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ական մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձևում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին և Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։ Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը, հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, և այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ և փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին, նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն: Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայում մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում»։
    09:40
    01.03.22
    Ավելին
  • Միջազգային
    ԵՄ 8 երկրների նախագահներ Ուկրաինայի անդամակցության շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու կոչ են անում
    Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ութ երկրների նախագահները Եվրամիության անդամ երկրներին կոչ են արել Ուկրաինային անհապաղ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել եւ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։ «Մենք՝ ԵՄ անդամ երկրների՝ Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Սլովենիայի նախագահներս, խորապես հավատում ենք, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին միանալու անհապաղ հեռանկարին»,- ասված է նախագահների նամակում։ Միաժամանակ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ցանկությունը օրինական է: «Կարծում եմ, որ ԵՄ-ին միանալու Ուկրաինայի խնդրանքը օրինական խնդրանք է»,- RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Դի Մայոն։ «Ես համոզված եմ, որ Ուկրաինայում ռուսական ռումբերի տակ եվրոպական քաղաքացիներ են մահանում ու տառապում։ Մենք պետք է նրանց կողմը լինենք»:
    09:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. թուրքագետ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: «Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետևանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով, իհարկե, քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար», - նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաև պատմաբան Գևորգ Ստեփանյանը: «Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետև այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք», - ընդգծում է Ստեփանյանը»։
    09:25
    01.03.22
    Ավելին
2022-02-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ
    Թուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։
    23:58
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը
    Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։ Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ: Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը: Պատժամիջոցների տակ են հայտնվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալներ Ալեքսեյ Ավդեևը և Ռուստամ Մուրադովը։ Բացի այդ, սահմանափակող միջոցներն անդրադարձել են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին, լրագրողներ Օլգա Սկաբեևային, Մոդեստ Կոլերովին, Ռոման Բաբայանին, Զախար Պրիլեպինին, Անտոն Կրասովսկուն, Արկադի Մամոնտովին:
    23:47
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենները կհամագործակցեն անհայտ կորածների և ռազմագերիների հարցում
    Ռուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան և Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան այսօր պայմանավորվել են համագործակցել անհետ կորածների որոնման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածների պահման պայմանների ստուգման հարցում, հայտնում է Ինտերֆաքսը։ «Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ հումանիտար ուղղությամբ համագործակցության, անհայտ կորածներին գտնելու և պահման պայմանները ստուգելու հարցում փոխօգնության մասին: Մենք աշխատում ենք»,- Ռուսաստանի օմբուդսմենի ծառայությունը մեջբերում է Մոսկալկովայի խոսքերը:
    23:42
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «ՌԴ-ն վերջ կտա Կիևի ռեժիմի սպառնալիքներին». մարտեր՝ բանակցություններից առաջ ու հետո
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը տեղեկացրել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել ևս 9 բնակավայր: «Ազատագրված բնակավայրերի» թիվը հասել է 27-ի»-, հայտարարել է Դոնեցկի ներկայացուցիչը: Մինչ Բելառուսում բանակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները, մարտերը, որոնք մեղմացել էին պատերազմի 5-րդ օրը՝ կրկին ինտենսիվացել են Դոնեցկի շրջանում: Այսօր 1,5 ժամ ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Մակրոնն ու Պուտինը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի նախագահին՝ դադարեցնել պատերազմը Դոնբասում:
    23:37
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք շարունակում ենք մեր դիվանագիտական ​​բազմակողմ նախաձեռնությունները՝ ապահովելու խաղաղություն և կայունություն․ Էրդողան
    Թուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար դիվանագիտական ​​բազմակողմ նախաձեռնությունները»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գնահատում է Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի մղած պայքարը։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մինչ օրս Թուրքիայի 5000 քաղաքացի լքել է Ուկրաինայի տարածքը։ «Մենք կշարունակենք տարհանման ընթացակարգերը՝ առկա խնդրանքների համաձայն»,- հավելել է նա։ Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, բայց միեւնույն ժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։ Երկրի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Անկարան միշտ խստորեն կատարել է իր պարտավորությունները այն ինստիտուտների և դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի։
    23:34
    28.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ-թուրքական «հաշտեցումը» դաշնակցությունը կասեցնելու է. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
    Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջում է, որ կասեցվի հայ-թուրքական, այսպես կոչված՝ հաշտեցման գործընթացը: Այսօր այդ մասին Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Այսօր մեկնարկած ժողովը առաջինն է 44-օրյա պատերազմից հետո: Մինչև մարտի 8-ը քննարկելու են Հայաստանին, Արցախին և Սփյուռքին վերաբերող հարցեր:
    23:33
    28.02.22
    Ավելին